03-02-2026 / 18:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիների հայցերի շրջանակում ՄԻԵԴ–ը 3 որոշում է կայացրել հօգուտ Հայաստանի

2023/10/05 18:13
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 5-ին 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել հօգուտ Հայաստանի` նախորդ տարիներին Ադրբեջանի քաղաքացիների ներկայացրած հայցերի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։

Մասնավորապես, «Գուրբանովն ընդդեմ Հայաստանի» գործի շրջանակներում հայցվորը բողոքել է, որ հայկական կողմը ձգձգում է իր որդու մարմինը վերադարձնելու գործընթացը։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանը Մարդու իրավունքների կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելք) հոդվածների խախտումներ թույլ չի տվել: 3-րդ հոդվածով (խոշտանգումների արգելում) բողոքի շրջանակներում դատարանն անընդունելի է ճանաչել հայցվորի պահանջը։

Եվս մեկ հայց էլ վերաբերում էր 2015 թվականին Լեռնային Ղարաբաղում դատապարտված և 2020 թվականի դեկտեմբերին փոխանակման շրջանակներում Ադրբեջանին հանձնված 2 ահաբեկչի՝ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին:

«Ասկերովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի» գործով դատարանն ամբողջությամբ անընդունելի է ճանաչել Հայաստանի կողմից դատապարտյալների կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ բողոքը:

«Ալիևը և Ալլահվերդիևն ընդդեմ Հայաստանի» գործերով էլ, որոնք վերաբերում էին 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի։

Անընդունելի են ճանաչվել նաև «Հակոբյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Օհանյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը:

Նախորդ Լուրը

ՄԱԿ մշտական համակարգողի այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանը՝ Երևանում սինագոգի վրա հարձակման պատասխանատուների մասին ապատեղեկատվություն տարածելով

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

Ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանը՝ Երևանում սինագոգի վրա հարձակման պատասխանատուների մասին ապատեղեկատվություն տարածելով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)