26-08-2026 / 07:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը Pegasus է օգտագործել հայերի, այդ թվում`պաշտոնյայի լրտեսելու համար. ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել

2023/10/12 17:48
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նոր բանաձև է ընդունել, որով, ի թիվս այլ երկրների, նաև Ադրբեջանին կոչ է անում երեք ամսվա ընթացքում տեղեկացնել ԵԽԽՎ-ին և Վենետիկի հանձնաժողովին Pegasus-ի և նմանատիպ լրտեսական ծրագրերի օգտագործման մասին: 

Բանաձևում նշված է՝ ապացույցներ կան, որ Ադրբեջանը նույնպես օգտագործել է Pegasus, այդ թվում՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ։

«Ադրբեջանը նույնպես օգտագործել է Pegasus-ը, այդ թվում՝ լրագրողների, անկախ լրատվամիջոցների սեփականատերերի և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ։ Վերջին զեկույցները բացահայտում են նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության հետ կապված դրա կիրառումը՝ Հայաստանում աշխատող 12 անձանց, այդ թվում՝ Հայաստանի պետական պաշտոնյայի դեմ, ինչը, կարծես թե, անդրազգային թիրախավորված հսկողության օրինակ է»,-ասված է զեկույցում:

Վեհաժողովը գտնում է, որ լրտեսական ծրագրերի չարաշահումների մեջ մեղադրվող անդամ պետությունների ազգային հետաքննչական մարմինները և դատարանները պետք է ամբողջությամբ հետաքննեն և որոշեն, թե արդյոք Pegasus-ի և նմանատիպ լրտեսական ծրագրերի օգտագործումն օրինակա՞ն է ներպետական օրենսդրության համաձայն և համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին:

Վեհաժողովը բանաձևով հորդորներ է հղել տարբեր երկրների: Վեհաժողովը բանաձևով պարտավորեցնում է  Ադրբեջանին երեք ամսվա ընթացքում տեղեկացնել ԵԽԽՎ-ին և Վենետիկի հանձնաժողովին Pegasus-ի և նմանատիպ լրտեսական ծրագրերի օգտագործման մասին, իրականացնել արդյունավետ, անկախ և արագ հետաքննություն՝ լրտեսական ծրագրերի չարաշահման բոլոր հաստատված և ենթադրյալ դեպքերի վերաբերյալ և թիրախավորված զոհերին տրամադրել բավարար փոխհատուցում:

Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ թիրախավորված անձանց համար լրտեսական ծրագրերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը մերժելուց, չարաշահումների դեպքում կիրառել համապատասխան քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ:  

Վեհաժողովը Վենետիկի հանձնաժողովին խնդրել է գնահատել բոլոր անդամ պետությունների, առաջնահերթ՝ Լեհաստանի, Հունգարիայի, Հունաստանի, Իսպանիայի և Ադրբեջանի, ապա Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների և մյուս անդամ պետությունների թիրախային հսկողության վերաբերյալ օրենսդրական դաշտը և պրակտիկան՝ գնահատելու համար, թե արդյոք դրանք պարունակում են համապատասխան և արդյունավետ երաշխիքներ՝ լրտեսական ծրագրերի ցանկացած հնարավոր չարաշահման դեմ՝ հաշվի առնելով նաև Եվրոպայի խորհրդի չափանիշները:

Բանաձևի ընդունմանը կողմ է եղել 91 անդամ, դեմ՝ 16-ը, ձեռնպահ՝ 4-ը:

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինքեն

Հաջորդ Lուրը

Իսրայելը Գազա քաղաքի 1,1 մլն բնակիչներին կոչ է արել հեռանալ՝ «հանուն սեփական անվտանգության», ՄԱԿ-ն արձագանքել է

Այլ Լուրեր

ԱՄՆ

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026
Ադրբեջան

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելը Գազա քաղաքի 1,1 մլն բնակիչներին կոչ է արել հեռանալ՝ «հանուն սեփական անվտանգության», ՄԱԿ-ն արձագանքել է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Չինաստանը կպաշտպանի իր շահերը Վաշինգտոնի նոր հակաիրանական պատժամիջոցներից. ԱԳՆ

25/08/2026

ԱՄՆ-ը կարող է չեղարկել մինչև 200 000 օտարերկրացիների գործարար և զբոսաշրջային վիզաները

25/08/2026

Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման և արտահանման հնարավորությունները

25/08/2026
RUSSIA, REPUBLIC OF TATARSTAN - OCTOBER 24, 2024: President Putin's spokesman Dmitry Peskov looks on during a press conference by Russia's President Putin on the sidelines of the 2024 BRICS Summit at the Kazan Expo International Exhibition Centre in Bolshiye Kabany. Alexander Shcherbak/TASS

ñ????Ä. ñ????????? ì????????. †?????. ?????-????????? ?????????? ñë É?????? ?????? ?? ????Ä ?????-??????????? ?????????? ñë ¨???????? ?????? ? ?¨˜ "†????? ?????". ????????? ??????/ì?óó

Պեսկով. Ռուսաստանը վստահ է Ուկրաինայում հաղթանակի հարցում

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)