04-04-2026 / 22:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ էր Սիրիայում Իսրայելի կողմից սպանված իրանցի գեներալը

2024/04/03 16:13
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Օրեր առաջ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա տեղի էր ունեցել հարձակում, որի արդյունքում սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավագ հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին:

Մոհամմադ Ռեզա Զահեդիի հետ սպանվել է ևս վեց զինվորական՝ այդ թվում իրանցի մեկ գեներալ:

Պաշտոնական Թեհրանը հարձկման և սպանության մեջ մեղադրում է Իսրայելին: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը կստիպի Իսրայելին «զղջալ» այս հարձակման համար:

Ո՞վ էր Մոհամմադ Ռեզա Զահեդին:

Մոհամմադ Ռեզա Զահեդին ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 2-ին Իրանի Սպահան քաղաքում։ ԻՀՊԿ-ին միացել է դեռևս 19 տարեկան հասակում՝ Իրանի իսլամական հեղափոխությունից երկու տարի անց:

Զահեդին զբաղեցրել է կարևոր պաշտոններ, որոնցից հատկանշական է 2005 թվականը, երբ նա կարճ ժամանակով եղել է Հեղափոխության պահապանների օդուժի հրամանատարը: Այնուհետև երեք տարի ժամկետով իրականացրել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարությունը: Իսկ 2016-ից 2019 թվականներին Զահեդին եղել է նաև ԻՀՊԿ-ի օպերատիվ գծով տեղակալը։

Մոհամմադ Ռեզա Զահեդին 2008 թվականից իրականացրել է Ղոդս ուժերի հրամանատարությունը՝ Լիբանանում և Սիրիայում գործողություններ ղեկավարելով:

Ուշագրավ է, որ Զահեդին Ղասեմ Սոլեյմանիից հետո երկրորդ կարևորագույն անձն է համարվում, որը սպանվեց:

Զահեդին երկար ժամանակ է, ինչ գտնվում է Իսրայելի թիրախում:

Իսրայելի հետախուզությունը երկար ժամանակ է, ինչ հետևում է Մոհամմադ Ռեզա Զահեդիին: Բազմիցս իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են Զահեդիի լուսանկարները և նրան համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:;

Հարձակման հետևանքով սպանվել է նաև Զահեդիի տեղակալ, բրիգադային գեներալ Մուհամադ Հադի Հաջի Ռահիմին։

Այսպիսով՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին Իսրայելում ընկալվել է այնպես, ինչպես Իսրայելի կողմից սպանված նախկին հրամանատար Իմադ Մուղնիեն, ԻՀՊԿ Ղոդս ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահը:

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն ապացույցներ չունի Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. Քիրբի

Հաջորդ Lուրը

Իսրայելի լկտի գործողությունների շարունակականությունն անթույլատրելի անպատժելիության հետևանք է

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Իրան

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելի լկտի գործողությունների շարունակականությունն անթույլատրելի անպատժելիության հետևանք է

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)