08-06-2026 / 12:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն ապացույցներ չունի Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. Քիրբի

2024/04/03 12:34
Անվտանգություն, Իրան

ԱՄՆ-ն ապացույցներ չունի այն մասին, թե Իրանը հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում օգտագործելու համար։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ես տեղյակ չեմ որևէ կոնկրետ հաստատման մասին, որ իրանական հրթիռներ են մատակարարվում Ռուսաստանին՝ Ուկրաինայում կիրառման համար», – հայտարարել է նա՝ անդրադառնալով լրագրողի համապատասխան հարցին։

Միևնույն ժամանակ Քիրբին հերթական անգամ պնդել է, որ Իրանը շարունակում է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին և նույնիսկ օգնում է Մոսկվային արտադրել իրանական նմուշի ԱԹՍ-ներ։ Քիրբին նաև հայտնել է, որ Ռուսաստանն օգտագործում է Հյուսիսային Կորեայից ձեռք բերված բալիստիկ հրթիռներ։

Ապրիլի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել էր, որ իր գործընկերոջ հետ Փարիզում կայացած հանդիպմանը «անդրադարձել են իրանական հրթիռներին, որոնք մատակարարվում են Ռուսաստանին և օգտագործվում ուկրաինացիների դեմ»։

Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, Բլինքենի պնդմամբ, «աշխատում են միասին», որպեսզի թույլ չտան Իրանի, Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին տրամադրվող ցանկացած նման օգնություն:

Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են, որ Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքեր են մատակարարվել Ուկրաինայում կիրառման համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրություններն անվանել է ապատեղեկատվություն և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության թռչող սարքեր։ 2022 թ․ նոյեմբերին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ հանրապետությունն ԱԹՍ-ներ է մատակարարել Ռուսաստանին, բայց փոքր քանակությամբ և ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի ամիս առաջ:

Նախորդ Լուրը

Վրաստանի խորհրդարանում կրկին կներկայացվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը

Հաջորդ Lուրը

Ո՞վ էր Սիրիայում Իսրայելի կողմից սպանված իրանցի գեներալը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին

08/06/2026
ԱՄՆ

Հրադադարից ի վեր առաջին անգամ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին

08/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Հաջորդ Lուրը

Ո՞վ էր Սիրիայում Իսրայելի կողմից սպանված իրանցի գեներալը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանի վարչապետն ու նախկին նախագահը արձագանքել են Հայաստանում կայացած ընտրություններին

08/06/2026

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

08/06/2026

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին

08/06/2026

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները

08/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)