03-02-2026 / 05:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսպանացի պատգամավորը մտահոգություն է հայտնել սահմանազատման գործընթացում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ

2024/05/24 17:34
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծմանգործընթացի հաջողությունը մեծապես կախված է արդար և թափանցիկ բանակցություններին երկու կողմերի իրական հանձնառությունից։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ պնդելով, որ սահմանազատման գործընթացի համատեքստում Հայաստանի իշխանությունները բանակցում են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի հետ, որը գլխավորում է էքսպանսիոնիստական ​​նկրտումների պատմություն ունեցող ալիևյան կլանը:

Իսպանացի պատգամավորը նկատել է՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել բարդությունները և հիմքում ընկած խնդիրները՝ հասկանալու համար այս համաձայնության (խմբ․ պատգամավորը նկատի ունի ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ պայմանավորվածությունը) հնարավոր արդյունքները:

Այսուհանդերձ, Ինյարիտուն սահմանազատման գործընթացի համատեքստում ևս Ադրբեջանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ մտահոգություն է հայտնել:

««Արևմտյան Ադրբեջանի» քարոզչության մեջ Ադրբեջանի զգալի ներդրումն, ինչպես նախկինում արեցին «խավիարային դիվանագիտության» սխեմայի դեպքում, մտահոգություն է առաջացնում նրա մտադրությունների անկեղծության վերաբերյալ: Նման գործողությունները կարող են խաթարել խաղաղության գործընթացը՝ ստեղծելով և հավերժացնելով կեղծ պատմություններ, որոնք ավելի շուտ բորբոքում են լարվածությունը, քան լուծում դրանք»,- ասել է իսպանացի պատգամավորն՝ ընդգծելով, որ անարդար խաղաղությունը, որը պարտադրված է կամ չի կարողանում լուծել երկու կողմերի հիմնական խնդիրները և դժգոհությունները, դժվար թե տևական կայունություն բերի:

Ինյարիտուի կարծիքով՝ պարտադրված կամ էլ կողմերի միջև գոյություն ունեցող հիմնական խնդիրների լուծմանը չհանգեցնող համաձայնագիրը կարող է ոչ թե խաղաղություն ու կայունություն բերել, այլ կարող է դանդաղ գործողության ռումբ հանդիսանալ։

«Ադրբեջանի կողմից Արցախի կառավարության ներկայացուցիչների, արցախցի քաղաքացիական անձանց և նույնիսկ երրորդ երկրներից, օրինակ՝ Լիբանանից եկած անհատների շարունակական կալանավորումը, որը հիմնված է բացառապես նրանց հայկական ծագման վրա, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս ապօրինի գերությունն ընդգծում է ադրբեջանական ռեժիմի համակարգված և խտրական քաղաքականությունը հայերի նկատմամբ»,- նշել է նա՝ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից նմանատիպ գործողություններն ավելի են ընդգծում երկիրը կառավարող ռեժիմի կողմից մարդու հիմնարար իրավունքների անտեսումը և նրա մտադրությունը՝ ահաբեկելու և ճնշելու հայ բնակչությանն ամբողջ աշխարհում:

Source: Արմենպրես
Նախորդ Լուրը

Իրանի նախագահի հնարավոր թեկնածուները (ինֆոգրաֆիկա)

Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ը Ռայիսիի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացնի

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ը Ռայիսիի հիշատակին նվիրված միջոցառում կանցկացնի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)