04-04-2026 / 20:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

2024/07/15 17:11
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ հայցով։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

«Վրաստանի նախագահն առաջին անգամ է հայց ներկայացնում  Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, այսպես կոչված, ռուսաստանյան օրենքին: Հիշյալ օրենքը հակասահմանադրական է», – Մսխիլաձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Պաշտոնյան հավելել է, որ հայցի միջոցով նախագահը պահանջում է կասեցնել նշված օրենքի գործողությունը և վերջնականապես չեղարկել այն։

Միևնույն ժամանակ կրթության, գիտության և երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գիվի Միկանաձեն ճեպազրույցում հայտնել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը Վրաստանի խորհրդարանն ընդունել է 2024 թվականի մայիսին, ուժի մեջ կմտնի մի քանի շաբաթից:

Օրենքը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Վերոնշյալ օրենքի ընդունման պատճառով ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը։

Նախորդ Լուրը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահ

Հաջորդ Lուրը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Այլ Լուրեր

Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Իրան

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

03/04/2026
Միջազգային

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են բախnւմները

03/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)