03-02-2026 / 19:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ն ավարտել է Մարգարա-Ալիջան անցակետի հայաստանյան հատվածի վերանորոգման աշխատանքները. ՀՀ ԱԳՆ

2024/08/05 13:36
Անվտանգություն, Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետի հայաստանյան հատվածի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները և երկու երկրների հարաբերությունների կարգավորման  հատուկ ներկայացուցիչների միջև նախկինում  ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածության համաձայն՝  պատրաստ է սպասարկել սահմանի այդ անցակետը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար և նույնն ակնկալում է Թուրքիայից։

Այս մասին  Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, արդյոք Թուրքիան սահմանի իր հատվածում  ևս անցակետ կառուցե՞լ է, թե՞ ոչ։

Պատասխան նամակում արտաքին քաղաքական գերատեսչությունից հիշեցրել են, որ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին  երկու տարվա դադարից հետո հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել էին  Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետում։

Սա հատուկ բանագնացների հինգերորդ հանդիպումն էր։ Հատուկ բանագնացների հանդիպմանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Ռուբինյսնն ու Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Նշենք, որ վերջերս  Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր  «Մարգարա» մաքսային կետ, ծանոթացել իրականացված աշխատանքներին: «Մարգարա» մաքսային կետն արդիականացվել է, որի  համար ծախսվել է 1 մլրդ դրամ։

Նախորդ Լուրը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է. Տոյվո Կլաար

Հաջորդ Lուրը

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Իրան

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Իրան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)