11-10-2026 / 22:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բելգիայի ՏԻՄ ընտրություններին 42 հայ թեկնածու է առաջադրված

2024/10/11 16:36
Հայաստան, Քաղաքականություն

Հոկտեմբերի 13-ին Բելգիայում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Բելգիական քաղաքական դաշտի գրեթե բոլոր կուսակցությունների ցուցակներում կան հայ թեկնածուների անուններ։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ՏԻՄ ընտրություններին առաջադրվել են 42 հայ թեկնածուներ, որոնք պայքարում են ավագանու անդամ դառնալու համար։ Հատկանշական է, որ հայ թեկնածուների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են։ Այս ոգևորությունը պայմանավորված է հունիսին կայացած ֆեդերալ, ռեգիոնալ և եվրոպական ընտրություններում որոշ հայ թեկնածուների գրանցած արդյունքներով, որոնք, թեպետ բավարար ձայներ չհավաքեցին, բայց նրանց հավաքված քվեների քանակը խոսուն էր։ 

Բելգահայ համայնքը երկրի տնտեսական ու մշակութային կյանքում ամենաշատն ինտեգրված համայնքներից մեկն է։ Բելգահայ երիտասարդ սերունդը կոտրեց համայնքի՝ քաղաքականությունից հեռու մնալու հարյուրամյա կարծրատիպը և որոշեց ակտիվորեն մասնակցել նաև քաղաքական կյանքին։ Բելգիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 42 հայ թեկնածուի առկայությունն աննախադեպ իրադարձություն է համայնքի համար։ Ըստ հարցումների՝ այս թեկնածուներից ոմանք ՏԻՄ ավագանու անդամ դառնալու շանսեր ունեն։ Թեկնածուների ցանկությունն է համայնքին հուզող հարցերը լսելի դարձնել քաղաքական մակարդակում։ 

Նախորդ Լուրը

Աշխարհում մեր դիրքորոշումները միմյանց շատ ավելի մոտ են, քան մյուսներինը. Իրանի նախագահը՝ Պուտինին

Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026
ԱՄՆ

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026
ԱՄՆ

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)