04-12-2025 / 10:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակցությունները դատապարտված են, եթե Անկարան ձգտի խափանել Սիրիայի քրդերի ինքնավարությունը․ քուրդ հրամանատար

2024/10/31 10:33
Թուրքիա, Քաղաքականություն
Syrian Democratic Forces commander-in-chief Mazloum Abdi speaks during an interview with AFP in Syria's northeastern city of Hasakeh on October 26, 2024. The commander of a Kurdish-led force in Syria denied links to a deadly attack near Ankara claimed by Kurdish PKK militants after Turkish strikes on Kurd-held Syria killed more than a dozen in retaliation. (Photo by Delil SOULEIMAN / AFP)

Syrian Democratic Forces commander-in-chief Mazloum Abdi speaks during an interview with AFP in Syria's northeastern city of Hasakeh on October 26, 2024. The commander of a Kurdish-led force in Syria denied links to a deadly attack near Ankara claimed by Kurdish PKK militants after Turkish strikes on Kurd-held Syria killed more than a dozen in retaliation. (Photo by Delil SOULEIMAN / AFP)

Թուրքիայի և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) միջև ցանկացած խաղաղ բանակցություն, ամենայն հավանականությամբ, կձախողվի, եթե Թուրքիան պնդի սիրիական քրդերի ինքնակառավարման վերացման հարցում: Այս մասին ասել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարը Al-Monitor-ի հետ հարցազրույցում, փոխանցում է Turkish Minute-ը։ Օրերս Թուրքիայի իշխող կոալիցիայից MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին առաջարկել էր ձիթենու ճյուղ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին՝ առաջարկելով նրան գալ խորհրդարան՝ հրաժարվելու ահաբեկչությունից և ցրելու իր կուսակցությունը: Մեկ օր անց Օջալանը, որը 1999 թվականից գտնվում է թուրքական բանտային կղզում, 2020 թվականից ի վեր առաջին անգամ տեսակցել էր իր ընտանիքի անդամներին։ SDF-ի հրամանատար Մազլում Աբդին ասել է, որ Անկարայի և PKK-ի միջև խաղաղության բոլոր ջանքերը կտապալվեն, եթե Թուրքիան շարունակի կոչ անել դադարեցնել սիրիական քրդական ինքնավարությունը: 

Նա զգուշացրել է, որ ինքնավար վարչակազմի կարգավիճակի վերացումը կհանգեցնի ձախողման՝ ընդգծելով, որ Թուրքիայի քրդական հարցի խաղաղ լուծումը լայնածավալ, դրական ազդեցություն կունենա Սիրիայի և տարածաշրջանի քրդերի վրա։ «Թուրքիայի քրդական խնդիրը պետք է լուծվի, առաջին հերթին, Թուրքիայի սահմաններում։Մենք ամբողջ սրտով աջակցում ենք Թուրքիայում քրդական խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Աբդին։

Նա հավելել է, որ ներթուրքական խաղաղությունը ճանապարհ կհարթի SDF-ի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավման համար և, հնարավոր է, կհեշտացնի SDF-ի և սիրիական կառավարության միջև ապագա համաձայնությունը: Խոսելով հյուսիսարևելյան Սիրիայից՝ Աբդին հերքել է Թուրքիայի մեղադրանքները, որ իր վարչակազմը ներգրավված է եղել հոկտեմբերի 23-ին PKK-ի զինյալների կողմից թուրքական պետական ռազմական համալիրի վրա հարձակման մեջ, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։

Փոխարենը նա պնդել է, որ Թուրքիայի վերջին ավիահարվածները Սիրիայի հյուսիս-արևելքում նպատակ են ունեցել քայքայել քրդերի գլխավորած ինքնավար վարչակազմը, որը ստեղծել են իր ուժերը: Թուրքական իշխանությունները SDF-ին մեղադրում են PKK-ի պրոքսին լինելու մեջ, որն Անկարան որակում է որպես ահաբեկչական խմբավորում։ Նրանք այժմ SDF-ին կոչ են անում ցրել Սիրիայում ռազմական և քաղաքական կառույցը, որը PKK-ի հետ խաղաղ բանակցությունների առանցքային մասն է:

Աբդին ասել է, որ Թուրքիայի իրական նպատակը Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի գլխավորած կառավարման համակարգը ոչնչացնելն է, որը տեղում հայտնի է  Ռոժավա անունով։ Ադբին հայտնել է, որ թուրքական հարձակումները 5-րդ օրն է՝ շարունակվում են, որոնց հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, մեծ մասը՝ քաղաքացիական անձինք, ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Քուրդ հրամանատարը նշել է, որ հարձակումները ներառում են հրետանային գնդակոծություն և օդային հարվածներ F-16 կործանիչների և անօդաչու թռչող սարքերի կողմից՝ թիրախավորելով Ռոժավայում քուրդ խաղաղ բնակիչների առօրյա կյանքի համար կենսական նշանակության ենթակառուցվածքները: Նա հավելել է, որ SDF-ն անուղղակիորեն հաղորդակցվել է միջնորդների միջոցով, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների, պահանջելով դադարեցնել թուրքական ագրեսիան: Աբդին հույս ունի, որ արևմտյան դաշնակիցները կճնշեն Թուրքիային՝ ստիպելով դադարեցնել հարձակումները: Նա նաև քննադատել է Ռուսաստանին և սիրիական ռեժիմին նվազագույն միջամտության համար։

«Ռուսները նույնպես բավականաչափ չեն անում։ Ինչ վերաբերում է ռեժիմին, ապա նրանք ընդհանրապես ոչինչ չեն անում»,- ասել է նա  լրատվամիջոցին:

Շահարկումների ֆոնին, որ Թուրքիայի կողմից PKK-ի հետ խաղաղ բանակցությունները կարող են հանգեցնել քրդական հակամարտության ավելի լայն լուծման, Աբդին ընդգծել է, որ Անկարայի պայմանները պետք է հարգեն սիրիացի քրդերի ինքնակառավարման կարգավիճակը, որպեսզի բանակցությունները հաջողության հասնեն: Նա նաև մերժել է  այն գաղափարը, որ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը պետք է հրամայի սիրիացի քրդերին լուծարել իրենց ինքնավար վարչակազմը՝ ի պատասխան Թուրքիայի պահանջների: «Օջալանը երբեք մեզ նման պահանջ չէր ներկայացնի»,- նշել է Աբդին: Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի



© factor.am

Նախորդ Լուրը

Ադրբեջանը չի ներառվել այն երկրների ցանկում, որտեղից Թուրքիա ներկրվող ապրանքների մաքսատուրքերը կբարձրացվեն

Հաջորդ Lուրը

Հայաստանը որոշակի դրական մթնոլորտ է նկատում Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանը որոշակի դրական մթնոլորտ է նկատում Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)