Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրել է մի մակարդակի, որը ոչ միայն ավելի կխորացնի երկու երկրների կապերն, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը։
Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն՝ անդրադառնալով երկու երկրների միջև առկա հարուստ օրակարգին, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցության հարցերին, հայ-վրացական գործընկերության ակնկալիքներին, տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Հարցազրույցն անցկացվել է հոկտեմբերի 24-ին։
-Պարոն դեսպան, Հայաստանն ու Վրաստանը միշտ ջերմ ու բարեկամական հարաբերություններ են ունեցել։ 2024 թվականի հունվարին Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության միասնական հռչակագիր ստորագրեցին։ Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակը և այդ հռչակագրի ստորագրումը։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է դա կարևոր երկու երկրների հարաբերությունների խորացման տեսանկյունից ։
-Վրացիների և հայերի միջև գոյություն ունի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթ: Մեր երկրների միջև համագործակցության ծավալն իր պատմական մակարդակի վրա է տարբեր հարթություններում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, էներգետիկ, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ուրախ եմ հիշեցնել, որ 2023 թվականի հուլիսի 1-ից Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն առանց անձնագրերի՝ միայն կենսաչափական նույնականացման քարտերով սահմանը հատելու արտոնություն ունեն։
2024 թվականի հունվարին Հայաստանը և Վրաստանը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր ստորագրեցին, որը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրեց հաջորդ մակարդակին։ Մենք խորապես հավատացած ենք, որ մեր գործընկերության այս նոր հարթությունը ոչ միայն ավելի կխորացնի Վրաստան-Հայաստան կապերը, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը:
Ինչպես գիտեք, այս տարվա մարտին «Bank of Georgia Group»-ի հայտարարության համաձայն՝ Վրաստանը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է աննախադեպ ուղղակի ներդրում, որի շրջանակներում Վրաստանի Բանկը 303,6 մլն ԱՄՆ դոլարով գնել է հայկական խոշորագույն ֆինանսական հաստատությունը՝ «Ամերիա բանկ»-ը։ Ինձ համար ակնհայտ է, որ մոտ ապագայում նշանակալի աճը շոշափելի կլինի մեր ժողովուրդների միջև։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։