Թուրքիան առաջարկ է ստացել BRICS-ից գործընկեր պետության կարգավիճակից անցնել ասոցացված անդամի կարգավիճակին: Այս մասին հայտարարել է հանրապետության առևտրի նախարար Օմեր Բոլաթը:
«BRICS-ը համագործակցության կազմակերպություն է, այն ներառում է կարևոր երկրներ, որոնք կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը: BRICS-ի ժողովրդականությունն աճում է: Ինչ վերաբերում է Թուրքիային BRICS-ին միանալուն, մեզ առաջարկվել է ասոցացված անդամություն»,- ասել է թուրք պաշտոնյան:
Թուրքական կողմի ներկայացուցչի գնահատմամբ՝ BRICS-ին միանալը զգալի օգուտներ կբերի Թուրքիային և կստեղծի համաշխարհային բոլոր կարևոր հարթակների հետ համագործակցության պայմաններ: