05-07-2026 / 14:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանից որևէ պաշտոնատար անձ Բաքվում COP29–ին մասնակցելու հայտ չի ներկայացրել. ԱԳ նախարար

2024/11/14 09:08
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին ասել է, որ Հայաստանի Հանրապետության  որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել: Այս մասին հայտնում է «Armenpress»-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը մեջբերեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին թե իբր, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ–ից որոշ ներկայացուցիչներ գրանցվել են՝ մասնակցելու Բաքվում անցկացվող COP29 համաժողովին, սակայն չեն մասնակցում: 

Նախարարը նկատեց, որ Ադրբեջանի այլ ներկայացուցիչներ ևս համանման հայտարարություն են արել: 

«Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել»,–ասաց Միրզոյանը:

Նախարարը չբացառեց, որ գուցե քաղաքացիական հասարակության կազմակերպություններ հայտ ներկայացրած լինեն, թեև նման տեղեկություն Միրզոյանին հայտնի չէ: «Բայց, եթե դա ի նկատի ունեն, ապա, գիտեք՝ ՀՀ–ն ազատ, ժողովրդավարական երկիր է: Եվ Հայաստանի կառավարությունը ոչ ցանկություն, ոչ էլ լծակներ ունի՝ ուղղորդելու, կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,–ասաց Միրզոյանը:

Նախորդ Լուրը

Լավրովն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդ Lուրը

Թուրքիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026
Հայաստան

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026
Հայաստան

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026
Հաջորդ Lուրը
A Turkish flag flutters atop the Turkish embassy as an Israeli flag is seen nearby, in Tel Aviv, Israel June 26, 2016. Picture taken June 26, 2016. REUTERS/Baz Ratner

Թուրքիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)