11-10-2026 / 18:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկի ամսաթիվը որոշել են առանց նախագահի մասնակցության

2024/11/22 17:01
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին կանցկացվի տասնմեկերորդ գումարման առաջին նիստը: Նա նաև հայտնել է պատգամավորների առաջիկա շաբաթվա օրակարգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»  գործակալությունը:

«Քանի որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի նշանակում խորհրդարանի նիստը, որտեղ կճանաչվեն նրա լիազորությունները, Սահմանադրության համաձայն՝ առաջին նիստը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան ԿԸՀ-ի կողմից խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից տասն օր անց։ Մենք հետևում ենք Սահմանադրության պահանջներին և առաջին նիստը կանցկացնենք նոյեմբերի 25-ին», – ճեպազրույցում ասել է նա։

Նա հայտնել է, որ այս նիստում կստեղծվեն խորհրդարանական հանձնաժողովներ և կընտրվեն դրանց նախագահները։ Կկայանա նաև խորհրդարանի նախագահի ընտրությունը, որի պաշտոնում իշխող կուսակցությունն առաջադրել է Պապուաշվիլիի թեկնածությունը։

«Առաջիկա խորհրդարանական շաբաթվա ընթացքում կհաստատվի վարչապետի պաշտոնի համար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը, որը կներկայացնի կառավարության նոր կազմը: Այնպես որ, շաբաթվա վերջում մենք կունենանք հաստատված կառավարություն», – ասել է Պապուաշվիլին։

150-տեղանոց խորհրդարան անցած ընդդիմադիր չորս կուսակցությունների 61 պատգամավորները հրաժարվում են մանդատներից՝ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները համարելով իշխող կուսակցության կողմից կեղծված, և պահանջում են նոր ընտրություններ նշանակել։

Ընդդիմադիրները հայտարարել են նոյեմբերի 25-ին խորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ակցիայի մասին և սպառնել են խափանել բարձրագույն օրենսդիր մարմնի առաջին նիստը։

Նախորդ Լուրը

Վրաստանի ղեկավարությունը օտարերկրյա դեսպաններին չի հրավիրի նորընտիր խորհրդարանի առաջին նիստին

Հաջորդ Lուրը

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026
ԱՄՆ

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026
ԱՄՆ

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)