Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանում ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Սադիգովին արտահանձնելու որոշում է կայացրել։
Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջել է նրան արտահանձնել Ադրբեջան, ինչի հետ Աֆղան Սադիգովն ու նրա պաշտպանները կտրականապես համաձայն չեն։
Պաշտպանական կողմի կարծիքով՝ արտահանձնման դեպքում Սադիգովն չի կարողանա խուսափել քաղաքական հետապնդումներից, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից՝ իր լրագրողական գործունեության և իշխանությունների հասցեին քննադատության պատճառով։