11-10-2026 / 13:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ասադը լքել է Սիրիան, զինյալները հայտարարում են Դամասկոս մտնելու մասին

2024/12/08 10:51
Անվտանգություն, Կարևոր

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը՝ հեռանալով անհայտ ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանի ղեկավարին:

Ռամի Աբդուռահմանը գործակալությանը հայտնել է, որ Ասադը Դամասկոսից մեկնել է օդանավով կիրակի վաղ առավոտյան:

Ավելի վաղ սիրիացի զինյալներն էին հայտարարել, որ մուտք են գործել Դամասկոս, քաղաքի բնակիչներն էլ հայտնել են կրակոցներ և պայթյուններ լսելու մասին:

Սիրիայի կառավարությունից առայժմ մեկնաբանություններ չկան:

Նախօրեին հաղորդվել էր իսլամիստ զինյալների կողմից Սիրիայի ևս մեկ կարևորագույն շրջանի՝ Դարաայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և դեպի մայրաքաղաք առաջանալու մասին, որից շուրջ 20 կմ էին հեռու:

Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան զինյալներին կոչ էր արել պատրաստ լինել՝ գրավելու Դամասկոսը:

Իսլամիստ զինյալներն իրենց կայծակնային հարձակումը սկսել էին նոյեմբերի 27-ին և արդեն գրավել էին Հալեպ ու Համա կարևորագույն քաղաքները:

Երեկ Դոհայում Սիրիայի հարցով հանդիպում էին ունեցել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի ուշ հայտնել էր, թե Մոսկվան, Թեհրանն ու Անկարան ցանկանում են Սիրիայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում՝ կոչ անելով կողմերին երկխոսություն սկսել։

Նախորդ Լուրը

ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները Բաքվում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Հաջորդ Lուրը

Սիրիայի վարչապետը կմնա Դամասկոսում և բանակցություններ կվարի զինյալների առաջնորդների հետ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026
Անվտանգություն

Զելենսկին ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինային օգնելու ցանկության բացակայության մեջ

09/10/2026
Կարևոր

Թբիլիսիում ձերբակալվել է Ինտերպոլով հետախուզվող ՀՀ քաղաքացի

09/10/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի վարչապետը կմնա Դամասկոսում և բանակցություններ կվարի զինյալների առաջնորդների հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)