05-12-2025 / 06:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հրադադարը պահպանվում է, Լիբանանում կյանքը բնականոն հուն է վերադառնում. «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

2024/12/20 16:03
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, իսկ հասարակության կյանքը բնականոն հուն է վերադառնում՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ շաբաթների ընթացքում Իսրայելը բազմիցս խախտել է ձեռք բերված համաձայնությունը։

Այս մասին հայտնել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն՝ անդրադառնալով Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև դեռևս նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի պահպանմանը, ինչպես նաև Լիբանան-Իսրայել սահմանին տիրող իրավիճակին։

«Հրադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ շաբաթների ընթացքում Իսրայելը բազմիցս խախտել է այն»,-հայտնել է Գանտահարյանը։  

Նա հիշեցրել է, որ, այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ կողմերի միջև դեռևս նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրում կա կետ, որի համաձայն՝ եթե կողմերը նկատեն ռազմական տեղաշարժ կամ գործողության որևէ նախապատրաստություն, ապա իրավունք ունեն նաև ինքնապաշտպանական գործողություններ իրականացնել, ինչը եղել է նաև Իսրայելի պահանջը։ 

«Դրանով Իսրայելը թույլտվություն էր ստանում ցանկացած պահի նաև ռազմական գործողություն իրականացնելու Լիբանանում, բայց, մեծ հաշվով, հրադադարը պահպանվում է, ինչը նաև կյանքը դեպի բնականոն հուն է տանում»,- նշել է Շահան Գանտահարյանը։ 

Անդրադառնալով Լիբանանում տիրող քաղաքական իրադրությանը՝ միջազգայնագետը նշել է, որ կա որոշում, որ 2025 թվականի հունվարի 9-ին տեղի է ունենալու խորհրդարանի նիստ՝ երկրի նախագահի ընտրության օրակարգով։ 

«Խորհրդարանի նախագահը մի քանի անգամ հաստատել է, որ նիստը կայանալու է, և այդ օրն անպայմանորեն Հանրապետության նախագահը կընտրվի, ինչը, ենթադրվում է, կհանգեցնի հանգուցալուծումների։ Դրանից հետո կլինի վարչապետի նշանակում, կառավարության նշանակում»,- ասել է Գանտահարյանը՝ հույս հայտնելով, որ այդ նիստի կայացմանը ոչինչ չի խանգարի։ 

Շահան Գանտահարյանն, անդրադառնալով իսրայելական զինված ուժերի՝ Լիբանանի տարածքից դուրս գալու մասին հարցին, հիշեցրել է, որ հրադադարի համաձայնագրի համաձայն՝ իսրայելական ուժերը դեռ 2 ամիս կարող են տեղակայված մնալ Լիբանանի հարավային տարածքներում, որոնք հետո փոխարինվելու են լիբանանյան կանոնավոր զորքերով։   

«Դեռևս պարզ չէ՝ այդ զորքերը հետ քաշվում են, թե ոչ, որովհետև Իսրայելը զգուշացրել էր, որ շուրջ 10 գյուղի բնակիչներ դեռևս չվերադառնան իրենց տներ։ Չնայած այն հանգամանքին, որ համաձայնության մեջ կա կետ, որի համաձայն՝ երբ լիբանանյան բանակը տեղակայվի այդ դիրքերում, Իսրայելն իր ուժերը պետք է հետ քաշի Լիբանանի տարածքից, այդուհանդերձ, գետնի վրա դեռևս պարզ չէ, և չի կարելի միանշանակ հաստատել, որ նման տեղաշարժեր տեղի են ունենում»,-եզրափակել է Շահան Գանտահարյանը։ 

Նշենք, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձում հայտարարել էր, որ երկու կողմերն էլ ընդունել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը:  

Աղբյուրը՝ Արմենպրես

Նախորդ Լուրը

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի. «Գեղարդ» հիմնադրամը կոչ է անում դատապարտել ադրբեջանական հանցագործությունները

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Հաջորդ Lուրը

Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի. «Գեղարդ» հիմնադրամը կոչ է անում դատապարտել ադրբեջանական հանցագործությունները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)