26-04-2026 / 01:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ-ում Էմիրությունների անվան թարգմանության լսարան է բացվել

2025/01/21 17:56
Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև գիտական ​​և մշակութային համագործակցությունն ընդլայնելու իր շարունակական ջանքերի շրջանակում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը էմիրաթական Կարմիր մահիկի աջակցությամբ ավարտին է հասցրել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Էմիրությունների անվան թարգմանության լսարանի վերազինման աշխատանքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունը:

Միջոցառումը պաշտոնապես բացել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ Մուլլան՝ ԵՊՀ ռեկտոր դր․ Հովհաննես Հովհաննիսյանի, արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի, արաբագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Հայկ Քոչարյանի, ինչպես նաև ֆակուլտետի մի շարք ուսանողների և դասախոսների ներկայությամբ։

Ն․Գ․ դեսպանն իր ելույթում նշել է, որ այս նախագիծը նպաստում է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը՝ ընդգծելով, որ ԱՄԷ-ի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում արաբերենի ուսուցմանը և տարածմանը՝ տարբեր նախաձեռնությունների և ջանքերի միջոցով պահպանելով լեզուն և արաբական ինքնությունը ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մակարդակում։

«Էմիրությունների լսարանի` ժամանակակից սարքավորումներով վերազինումը կնպաստի ուսումնական գործընթացի բարելավմանը, ինչպես նաև  արաբերենի, արաբական պատմության և ժառանգության ուսուցման խորացմանը, ինչը կզարգացնի ուսանողների մասնագիտական ​​և ակադեմիական կարողությունները՝ նրանց համար բացելով  բազմաթիվ նոր հնարավորություններ տարբեր ոլորտներում», – ասել է դեսպանը՝ հավելելով, որ ծրագիրը կամրապնդի նաև երկու երկրների միջև միջմշակութային կապերը և կընդլայնի էմիրաթական կրթական հաստատությունների հետ համագործակցությունը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄԷ ղեկավարությանը և ժողովրդին հայ ուսանողներին ցուցաբերած շարունակական աջակցության համար, բարձր է գնահատել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության ջանքերն  ու համատեղ գործակցությունը նոր գաղափարների ու ծրագրերի իրագործման, ինչպես նաև ԵՊՀ-ում արաբերենի ուսուցումն ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում։ 

Ռեկտորն ընդգծել է, որ լսարանի վերազինումը կարևոր նշանակություն կունենա ուսանողների համար՝ նպաստելով նրանց լեզվաբանական և մշակութային գիտելիքների խորացմանը, հատկապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական, քաղաքական և մշակութային առանձնահատկությունների ճանաչման ուղղությամբ։

ԵՊՀ ռեկտորը հույս է հայտնել նաև, որ լսարանի շնորհիվ հնարավոր կլինի խորացնել առկա համագործակցությունը և խթանել հետազոտական, կրթական և փոխայցելությունների ծրագրերը ԱՄԷ համալսարանների հետ։

Շնորհակալություն հայտնելով «Էմիրությունների անվան թարգմանության լսարանի» վերազինման աշխատանքներն ավարտին հասցնելու համար՝ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը բարձր է գնահատել դեսպանատան և Կարմիր մահիկի կազմակերպության ջանքերն այս նախագծի հաջողման գործում, ինչպես նաև կարևորել  ԱՄԷ-ի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ամրապնդումը  և նոր ծրագրերի իրականացումը։

Հատկանշական է, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում «Էմիրությունների անվան թարգմանության լսարանը» բացվել է 2018թ․-ին՝ ԱՄԷ արտաքին գործերի նախարարության Սոցիալական և մարդասիրական աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Նախորդ Լուրը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ

Հաջորդ Lուրը

Թուրքիայում բռնկված հրդեհի պատճառով մահացել է ավելի քան 60 մարդ

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026
Հայաստան

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026
Կարևոր

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում բռնկված հրդեհի պատճառով մահացել է ավելի քան 60 մարդ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)