ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը մեկնել է Սիրիա և հանդիպել այդ երկրի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շայբանիի հետ։
«Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկել են արտգործնախարար Ասադ ալ-Շայբանիի հետ։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակել համագործակցությունը»,- X-ի իր միկրոբլոգում հայտնել է Կոստանյանը։







