04-12-2025 / 11:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

2025/02/11 09:40
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ 2024 թվականը խիստ դինամիկ է եղել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով։ Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների և գերատեսչությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, պահպանվում են կանոնավոր շփումներ, և այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարների, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շարունակական առաջմղման վերաբերյալ։

Նախորդ Լուրը

Իրան-Չինաստան հարաբերությունները 2018-2023թթ. նավթի վաճառքից մինչև անվտանգային համագործակցություն

Հաջորդ Lուրը

Իրավիճակը շատ ծանր է, բայց Իրանը միշտ կարողացել է խուսափել առճակատումից. իրանագետի վերլուծությունը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իրավիճակը շատ ծանր է, բայց Իրանը միշտ կարողացել է խուսափել առճակատումից. իրանագետի վերլուծությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)