04-12-2025 / 11:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրավիճակը շատ ծանր է, բայց Իրանը միշտ կարողացել է խուսափել առճակատումից. իրանագետի վերլուծությունը

2025/02/11 09:49
Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

ԱՄՆ-ի և Իրանի միջ ներկա լարվածությունը միանգամայն սպասելի էր, որովհետև Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին իսկ շրջանում որդեգրել էր Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականություն և դուրս էր եկել միջուկային գործարքի շուրջ բանակցություններից, ուստի թե՛ իրանական կողմի, թե՛ վերլուծաբանների համար ակնհայտ էր, որ այդ քաղաքականությունը, եթե ոչ գրեթե նույնությամբ, ապա մեծամասամբ կրկնվելու էր։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններին և այդ համատեքստում Իրանի միջուկային ծրագրի հեռանկարին։ 

«Երկուստեք հնչող հայտարարությունները, որոնց ականատես ենք լինում այս փուլում, ուշագրավ են, սակայն դրանց անդրադառնալուց առաջ պետք է հիշել, թե ինչ իրավիճակ էր ստեղծվել Թրամփի վերջին ընտրությունից առաջ։ Երբ Իրանում իշխանության եկավ բարեփոխիչների կառավարությունը, կարճ ժամանակ անց սկսեց բանակցություններ վարել Արևմուտքի հետ։ Մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները հանդիպումներ ունեցան Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ։ Կողմերը քննարկում էին միջուկային բանակցությունները վերսկսելու հարցը։ Սակայն երբ ընտրվեց Թրամփը, նույնիսկ այդ պարագայում Իրանը չէր բացառում բանակցությունները շարունակելու հնարավորությունը, բայց միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն չկրկներ 2018 թվականի գործելաոճը»,- ասաց Վարդանյանը։  

Նա կարևորեց երկու կարևոր հանգամանք։ Նախ՝ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ կողմ է բանակցություններին և Թրամփի վարչակազմի կողմից նախկինում նման հայտարարությունները չեն նշանակել բանակցություններ պարզապես գործող միջուկային համաձայնագրի վերականգնման համար կամ բանակցությունների շարունակություն նույն սկզբունքների հիման վրա։ Թրամփի կառավարությունը մշտապես Իրանից պահանջել է ավելին, ընդհուպ մինչև բալիստիկ հրթիռների արտադրության և ուրանի հարստացման դադարեցում, ինչպես նաև տարածաշրջանային գործունեության սահմանափակում։ Կային 12 պահանջներ, որոնք Թրամփը ներկայացրել էր իրանական կողմին։  

«Թրամփն այժմ խոսելով բանակցությունների մասին՝ նկատի ունի ավելի շատ ոլորտներ ընդգրկող բանակցություններ, քան բուն միջուկային գործարքը։ Օրինակ՝ իրանական հրթիռների արտադրության հարցը։ Ամերիկյան պահանջներն Իրանի համար ինչպես նախկինում, այնպես էլ այսօր անընդունելի են։ Դա բնականաբար չէր հանգեցնելու բանակցությունների և տանելու էր փակուղի։ Իսկ մյուս կարևոր հանգամանքն այն է, որ օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց, թե իրանական կողմն արդեն իսկ ունի ԱՄՆ-ի հետ բանակցելու փորձ, առնչվել է Թրամփի վարչակազմի հետ, որը դուրս է եկել բանակցություններից ու չի կատարել իր պարտավորությունները, հետևաբար, ունենալով այդ փորձը, Իրանը չպետք է գնա բանակցությունների Թրամփի վարչակազմի հետ, ինչը ԻԻՀ ԱԳՆ-ի համար լինելու է ուղենիշ՝ սեփական քաղաքականությունը մշակելիս»,- մանրամասնեց Վարդանյանը։ 

Իրանագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում շատ դժվար է պատկերացնել նշված երկրների միջև բանակցությունների վերսկսում կամ առավել ևս ինչ-որ գործարքի կնքում։ Իրանը շարունակում է գործել նույն կերպ, ինչպես վերջին տարիներին՝ ուրանի հարստացումը հասցնելով 60 տոկոսի, բայց միևնույն ժամանակ պահպանում է զսպվածություն՝ փորձելով առճակատման առիթ չտալ իր հակառակորդներին։ 

«Չեմ կարծում, որ Իրանը կգնա այնպիսի քայլերի, որ ախոյան երկրները դրանք հիմք ընդունեն՝ նրա դեմ կոնկրետ գործողություններ իրականացնելու համար։ Անկախ ամեն ինչից՝ մենք բոլոր իրավիճակներում տեսել ենք Թեհրանի զգուշավոր գործունեությունը, և հատկապես հիմա, երբ բանակցությունների հարցն առկախված է, Իրանը կգործի առավել զգուշավոր՝ խուսափելով հնարավոր առճակատումներից։ Իրավիճակը շատ ծանր է, բայց Իրանը միշտ կարողացել է խուսափել առճակատումից»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով նաև ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններում պրոքսի ուժերի դերակատարմանը՝ Վարդանյանը նշեց, որ այդ երևույթը նույնպես նորություն չէ, և նշված ուժերի ներգրավման հարցը վերջին տարիներին իրականացվել է մեծ ակտիվությամբ։  

«Նորություն էր, թերևս, նախորդ տարվա ընթացքում Իրան-Իսրայել առճակատումը, որը թևակոխեց ակտիվ հակամարտության փուլ, երբ Իրանն իր տարածքից հրթիռային պատասխան հարվածներ հասցրեց Իսրայելին՝ վերջինիս կողմից իրականացված և իր դեմ ուղղված ոտնձգություններից հետո։ Իրանի հետ առճակատումն ընթացել է մի քանի ուղղություններով, և հիմա կարող է այդ իրավիճակը շարունակվել տարբեր հարձակումների տեսքով, առավել ևս, որ տարածաշրջանում Իրանի պրոքսի ուժերը համեմատաբար թուլացել են, հետևաբար Միացյալ Նահանգները հնարավորության դեպքում նպաստելու է Իրանի շուրջ լարվածության պահպանմանը»,- եզրափակեց իրանագետը։

Նախորդ Լուրը

Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ պետքարտուղարը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ քննարկել է Գազայի ապագա հարցը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Քաղաքականություն

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ պետքարտուղարը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ քննարկել է Գազայի ապագա հարցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)