05-07-2026 / 10:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ պետքարտուղարը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ քննարկել է Գազայի ապագա հարցը

2025/02/11 10:19
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելաթին երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածի կառավարման և անվտանգության հարցերը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։

Ըստ այդ հայտարարության՝ Ռուբիոն «կրկնել է սերտ համագործակցության կարևորությունը՝ Գազայում հետկոնֆլիկտային կառավարման և անվտանգության ծրագրերի իրականացման համար»։ Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ ​​պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը «այլևս երբեք չի կարողանա կառավարել Գազայի հատվածը կամ սպառնալ Իսրայելին»։

Երկու երկրների արտգործնախարարները խոսել են նաև «Սիրիայում տեղի ունեցող զարգացումների, ներառյալ ներառական կառավարում ունենալու անհրաժեշտության մասին և որ չպետք է թույլ տալ, որ երկիրը որպես ցատկահարթակ օգտագործվի ահաբեկիչների համար կամ սպառնա իր հարևաններին»: Ռուբիոն և Աբդելաթին նաև վերահաստատել են երկկողմ համագործակցության կարևորությունը խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։

Եգիպտոսի արտգործնախարարը Ռուբիոյի հետ հանդիպման սկզբում հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն կարող է ձեռք բերվել, բայց դա պետք է լինի այնպիսի պայմաններով, որոնք կապահովեն պաղեստինցիների օրինական իրավունքները, հատկապես՝ սեփական պետություն ստեղծելու նրանց իրավունքը:

Նախորդ Լուրը

Իրավիճակը շատ ծանր է, բայց Իրանը միշտ կարողացել է խուսափել առճակատումից. իրանագետի վերլուծությունը

Հաջորդ Lուրը

Էրդողանը Իսրայելին կոչ է անում փոխհատուցել Պաղեստինին հասցված վնասները

Այլ Լուրեր

Հայաստան

Թուրքական դիպլոմ չունեմ․ Ռուբեն Ռուբինյան

03/07/2026
Թուրքիա

Ֆիդան. Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար

03/07/2026
Turkish Foreign Minister Hakan Fidan gestures as he speaks during a press conference after a meeting with his counterparts from Saudi Arabia, Qatar, the United Arab Emirates, Jordan, Pakistan and Indonesia in Istanbul on November 3, 2025. Turkey on November 3, 2025, hosts a string of top diplomats from the Islamic world to bring their influence to bear on the future of Gaza, as fears grow for the increasingly fragile truce. The October 10 ceasefire in the two-year-long Israel-Hamas war, brokered by US President Donald Trump, has been sorely tested by continued Israeli strikes and claims of Palestinian attacks on Israeli soldiers. (Photo by Ozan KOSE / AFP) (Photo by OZAN KOSE/AFP via Getty Images)
Թուրքիա

Թուրքիայի համար կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում ընթացող խաղաղության գործընթացի հարցում․ Ֆիդան

03/07/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանը Իսրայելին կոչ է անում փոխհատուցել Պաղեստինին հասցված վնասները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)