04-04-2026 / 18:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում դժգոհ են Թրամփի նշանակումից. ԱՄՆ հետախուզության նոր պետն աջակցել է ցեղասպանության ճանաչմանը

2025/02/14 12:44
Թուրքիա, Քաղաքականություն

ԱՄՆ Սենատը 52 կողմ, 48 դեմ ձայնով հաստատել է նախկին դեմոկրատ կոնգրեսական Թուլսի Գաբարդին Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում։

Այդ պաշտոնում Գաբարդի թեկնածությանը դեմ են քվեարկել բոլոր դեմոկրատները և անկախ թեկնածուները, ինչպես նաև մեկ հանրապետական՝ սենատոր Միչ ՄաքՔոնելը, որը Սենատում հանրապետականների նախկին ղեկավարն է։ Մնացած հանրապետականները կողմ են քվեարկել։ 

Թուլսի Գաբարդը ծնվել է 1981 թվականին։ Նա մեծացել է Հավայի նահանգում։ Ծառայել է ԱՄՆ Ազգային գվարդիայում և Իրաքի պատերազմի վետերան է: Նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում։

2020 թվականին Գաբարդը մասնակցել է ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության նախագահական փրայմերիզներին։ Ընտրապայքարից դուրս գալուց հետո նա պաշտպանել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին։ 2022 թվականին նա հեռացել է Դեմոկրատական ​​կուսակցությունից։ 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա ակտիվորեն աջակցել է հանրապետական Դոնալդ Թրամփին։

Թուրքական մամուլի փոխանցմամբ, 2019 թվականին Գաբարդն ԱՄՆ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների պալատի հետ համատեղ աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ հաստատելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և մշտական ​​հիշատակումը:   Նա նաև բազմիցս խոսել է  Օսմանյան կայսրությունում ասորիների և հույների ցեղասպանության մասին և հայտնել: Նրա խոսքերով, Թուրքիան աջակցություն է ցուցաբերել մի շարք ահաբեկչական կառույցներին:

Նախորդ Լուրը

Սիրիայի խորհրդարանը կցրվի, կընդունվի նոր սահմանադրություն և կանցկացվեն նոր ընտրություններ. հայ պատգամավորը՝ առաջիկա գործընթացների մասին

Հաջորդ Lուրը

ԵՄ-ը և արաբական երկրները Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագրին այլընտրանքային տարբերակ են մշակում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Իրան

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

03/04/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ-ը և արաբական երկրները Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագրին այլընտրանքային տարբերակ են մշակում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)