19-10-2026 / 02:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա ազդեցության վերաբերյալ երկրորդ օրենքի նախագծին

2025/03/05 17:00
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որն իրենից ներկայացնում է օտարերկրյա գործակալների գրանցման մասին 1938 թվականի ամերիկյան օրենքի (Foreign Agents Registration Act (FARA)) մանրակրկիտ թարգմանությունը: Քվեարկությանը մասնակցել են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Ըստ DW-ի՝ օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Իշխող կուսակցությունից կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։ Ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը՝ հոկտեմբերին կայացած ընտրությունը համարելով կեղծված։

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արչիլ Գորդուլաձեն ասել է, որ օտարերկրյա գործակալների գրանցման մասին Վրաստանի նոր օրենքը «ամերիկյան օրենքի մանրամասն թարգմանությունն է»։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի ամռանը Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Այն հաստատվել է՝ չնայած զանգվածային բողոքի ցույցերին։

Նոր օրենքի տարբերությունն այն է, որ այն կարող է վերաբերել նաև շարքային քաղաքացիներին։ «Եթե այսօր գործող «թափանցիկության մասին օրենքը» վերաբերում է միայն ՀԿ-ներին, կազմակերպություններին, առցանց լրատվամիջոցներին և հեռարձակողներին, ապա ամերիկյան օրենքը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց, որոնք կարող են լինել և օտար ուժ, և գործակալ»,- նշել է Գորդուլաձեն։

Առաջին օրենքի ընդունումից հետո ՀԿ-ների մեծ մասը հրաժարվել է գրանցվել պետական ​​ռեգիստրում և այժմ այդ պատճառով վճարում է տուգանքներ։ Օրենքի կիրառման վերահսկողությունն իրականցնելու է Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն:

Նախորդ Լուրը

Թուրքիա-Ադրբեջան բնական գազի համաձայնագիրը վավերացվել է

Հաջորդ Lուրը

«Ադրբեջանն այն երկիրը չի, որը միջազգային կառույցների ճնշման ներքո որևէ զիջման գնա». քաղաքագետը՝ կեղծ դատավարությունների մասին

Այլ Լուրեր

Իրան

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026
Իրան

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026
ԱՄՆ

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Հաջորդ Lուրը

«Ադրբեջանն այն երկիրը չի, որը միջազգային կառույցների ճնշման ներքո որևէ զիջման գնա». քաղաքագետը՝ կեղծ դատավարությունների մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)