03-02-2026 / 14:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Google-ը 2024-ին ադրբեջանական քարոզչություն տարածող ավելի քան 14 հազար յութուբյան ալիք է արգելափակել. «Հետք»

2025/03/10 12:51
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Հասարակություն, Քաղաքականություն

Google-ը 2021-2024 թվականներին ավելի քան 16 հազար ադրբեջանական ալիք է արգելափակել YouTube-ում, որոնցով Հայաստանին քննադատող ու ադրբեջանական կառավարությանը փառաբանող բովանդակություն է տարածվել։ Ընդ որում՝ այս ծավալի շուրջ 87%-ը հայտնաբերվել և արգելափակվել է 2024 թվականին։ Ինչպես հայտնում է Hetq.am-ը, այս մասին նշվում է ընկերության Սպառնալիքների վերլուծության խմբի (Threat Analysis Group) տեղեկագրերում։

Ադրբեջանի հետ կապվող գործողությունների հետաքննության մասին այս տեղեկագրերում առաջին անգամ նշվել է 2021-ի երկրորդ քառորդում։ 2021 թվականի հունիսին ադրբեջաներենով և հայերենով ադրբեջանական բանակին աջակցող բովանդակություն տարածող 33 ալիք էր արգելափակվել։ Սպառնալիքների վերլուծության խումբը նշել էր, որ իրենց հայտնաբերած օրինակները նման են Facebook-ի բացահայտումներին։ 

2020 թվականի հոկտեմբերին Facebook ընկերությունը (2021-ից` Meta) կեղծ օգտահաշիվներով քարոզչություն տարածող ցանց էր բացահայտել Ադրբեջանում։ Հրապարակումները հիմնականում ադրբեջաներենով էին, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն։ Մեկնաբանությունները հաճախ անդրադառնում էին տեղական և տարածաշրջանային նորություններին ու իրադարձություններին, քաղաքականությանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությանը։ Տարածվող բովանդակությամբ գովերգվում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, դավաճանության համար մեղադրվում էին ընդդիմադիր գործիչները, հերքվում էին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները։

Այս բացահայտումից հետո Google-ը ևս սկսեց անդրադառնալ Ադրբեջանի հետ կապվող քարոզչական գործողություններին։ 2021-ին յութուբյան 33 ալիք փակելուց հետո հետաքննության մասշտաբներն ընդլայնվել են՝ հաջորդ տարի դառնալով 516։ Սա, սակայն, միայն սկիզբն էր․ նախորդ տարի՝ 2024-ին,  Սպառնալիքների վերլուծության խմբի խոշորացույցի տակ հայտնվելուց հետո Ադրբեջանի հետ կապվող ավելի քան 14 հազար յութուբյան ալիք է արգելափակվել, որը այս հետաքննության շրջանակում արգելափակված ալիքների ծավալի 87%-ն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում.

Նախորդ Լուրը

Իրանն իր միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ

Հաջորդ Lուրը

Ֆրանսիան միջամտում է Վրաստանի ներքին գործերին. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

Ֆրանսիան միջամտում է Վրաստանի ներքին գործերին. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)