04-12-2025 / 22:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ հատուկ ներկայացուցիչն Անկարայում քննարկել է ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացները

2025/03/13 12:00
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում բանակցություններ է անցկացրել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։

Այս մասին նա հայտնել է X-ում գրառմամբ։ «Ավարտելով դրական այցը Անկարա։ Շնորհակալություն Թուրքիայի գործընկերներին Հարավային Կովկասի և տարածաշրջանային թեմաների շուրջ բաց և կառուցողական փոխանակումների համար, ներառյալ՝ Ադրբեջան-Հայաստան կարգավորումը, Վրաստանի և Թուրքիա-Հայաստան կարգավորման հարցերը»,- գրել է Գրոնոն։

Նա նշել է, որ քննարկվել են նաև կապի և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են շահավետ լինել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիային և ԵՄ-ին: «Աճող գլոբալ մարտահրավերների պայմաններում հրամայական է կրկնապատկել ջանքերը տարածաշրջանային կայունության, անվտանգության և կայուն խաղաղության հասնելու համար»,- ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչն էլ հայտնել է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։


Factor.am

Նախորդ Լուրը

Կանադան նախատեսում է թուլացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները

Հաջորդ Lուրը

Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ժամանակն է մարդու իրավունքները վեր դասել էժան նավթից ու գազից. ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)