08-06-2026 / 21:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն պետք է պատասխան տա հայ ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների համար. The Jerusalem Post

2025/03/31 17:19
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Մերձավոր Արևելք, Տեսակետ, Քաղաքականություն

Իսրայելը պետք է վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Նման տեսակետ է ներկայացվել The Jerusalem Post-ում հրապարակված հոդվածում:

Հոդվածի սկզբում հիշեցվել է, որ Նեթանյահուի կառավարությունն ու աջակիցները լոբբինգ են իրականացրել Թրամփի վարչակազմում՝ Աբրահամյան համաձայնագրերում Ադրբեջանին ներառելու համար՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ «եռակողմ համագործակցության ամուր հիմք» ստեղծելու հույսով:

Սակայն նշվել է, որ այս մոտեցումը միանշանակ չէ:

Նախ Ադրբեջանն արևմտամետ երկիր չէ, իսկ նրա ղեկավարը դիկտատոր Իլհամ Ալիևն է, ով չի հարգում մարդու իրավունքները և օգտագործել է իր երկրի նավթն ու գազը գործարքային դիվանագիտության և աշխարհաքաղաքական առևտրի համար:

Ադրբեջանում կառավարական ճնշումները քաղաքական ընդդիմախոսների և քննադատների նկատմամբ համատարած են, իսկ մամուլի ազատությունը բացակայում է:

«Չափազանց ակնհայտ էր Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ: Բաքուն պետք է պատասխան տա հայ ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների համար, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերին իրենց պապենական հայրենիքից՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 հայերի էթնիկ զտումների համար, որը հայերի ամենամեծ տեղահանումն էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր»,- նշվել է հոդվածում:

Բացի այդ Ադրբեջանը պետք է ազատ արձակի ապօրինի պահվող հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ մարդասեր Ռուբեն Վարդանյանին:

Հիշեցվել է, որ իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Genocide Watch-ը և այլ գործիչներ, ինչպիսին է Լուիս Մորենո Օկամպոն, Ադրբեջանի գործողություններն անվանել են ցեղասպանություն: Հետևաբար նման պայմաններում, հանուն ռեալպոլիտիկի, Իսրայելը չպետք է համագործակցի այսպիսի երկրի հետ մարդու իրավունքների հաշվին:

Նախորդ Լուրը

Գերմանիայի նախագահը հրապարակել է Արցախի դրոշը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար

08/06/2026
Ադրբեջան

Մեկ ամսում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 5-րդ զինծառայողն է մահացել

08/06/2026
Անվտանգություն

Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը․ ԱԳՆ

08/06/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար

08/06/2026

Մեկ ամսում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 5-րդ զինծառայողն է մահացել

08/06/2026

Հայաստանը 2025 թվականին չի վճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը․ ԱԳՆ

08/06/2026

Պեսկովը կասկածի տակ է դրել Կիևի հետ բանակցությունների հնարավորությունը

08/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)