23-04-2026 / 15:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չեն Մինը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի կողմից Չինաստանի կոմկուսի ներկայացուցչին վերագրվող հայտարարությունը «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

2025/04/03 14:28
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Չինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ հերքելով Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության տարածած տեղեկատվությունը, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը Բաքվում կայացած կոնֆերանսի ժամանակ իբր կիրառել է «Զանգեզուրի միջանցք» խոսույթը։ 

Դեսպանը վստահեցրել է, որ այդ կոնֆերանսի ժամանակ չինական կողմն այդ թեմային ընդհանրապես չի անդրադարձել, իսկ եթե լրատվամիջոցներում կան չինական կողմին վերագրվող նման հայտարարություններ, դրանք կարող են կեղծ ու ոչ ճիշտ լինել։ 

Դեսպանը մանրամասնել է, որ չինական պատվիրակությունը վերջերս այցելել է Բաքու և մասնակցել է կոնֆերանսի, որը նվիրված է եղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։  Չինաստանի պատվիրակությունը քննարկել է այն հարցը, թե ինչպես կարող են նպաստել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տարածմանը Հարավային Կովկասում։ 

«Բնականաբար, Չինաստանն աջակցում է Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ երկրներ են, և մենք կողմնակից ենք նրան, որպեսզի կողմերը քաղաքական երկխոսության և դիվանագիտական ուղիներով փորձեն կարգավորել տարաձայնությունները։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը, որը մենք առաջ ենք մղում նաև Հարավային Կովկասում, շատ կարևոր է տարածաշրջանի խաղաղության և զարգացման համար»,- հայտարարել է Չեն Մինը։ 

Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությունն ավելի վաղ տեղեկություններ էր տարածել, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Լյու Ցզյանչաոն Բաքվում կայացած խորհրդաժողովում իբր հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը մեծ ռազմավարական նշանակություն ունի և էլ ավելի կամրապնդի կապերը Եվրոպայի և Ասիայի միջև: 

Նախորդ Լուրը

Շոլցը չի պատկերացնում Իսրայելի վարչապետի ձերբակալությունը Գերմանիայում

Հաջորդ Lուրը

Առաջիկայում Թրամփը կհանդիպի Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային. ԶԼՄ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026
Անվտանգություն

Պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության հարցեր են քննարկվել

23/04/2026
Թուրքիա

ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

23/04/2026
Հաջորդ Lուրը

Առաջիկայում Թրամփը կհանդիպի Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային. ԶԼՄ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան բժշկական օգնություն է ուղարկել Իրան

23/04/2026

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026

Լիբանանի վարչապետը Իսրայելին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ

23/04/2026

Պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության հարցեր են քննարկվել

23/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)