06-04-2026 / 15:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՄԻՊ-ը խիստ դատապարտում է արցախահայերի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարատեսակ դրսևորումները

2025/04/10 09:28
Արցախ, Հայաստան, Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ նաև նշվում է, որ յուրաքանչյուր հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն իրացնելու իրավահավասար միջավայր ունենա ու զերծ լինի որևէ տեսակի խտրականությունից ու անհանդուրժող վերաբերմունքից: 

«Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված լրատվամիջոցների և սոցիալական հարթակների շարունակական մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են նման հիմքերով խտրականության և ատելության խոսքի տարատեսակ դրսևորումներ, այդ թվում` արցախահայերի նկատմամբ, ինչը խիստ անթույլատրելի է հանրային համերաշխության ամրապնդման և հասարակության բևեռացման բացառման տեսանկյունից։ 

Պաշտպանը, նկատի ունենալով ատելության խոսքի դեմ պայքարում գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այս հարցերը մշտապես բարձրացրել է ինչպես իր հրապարակային ելույթներում ու հայտարարություններում, այնպես էլ ոչ հրապարակային հարթակներում ու տարբեր ձևաչափերով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից, և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն, խտրականություն քարոզող արտահայտությունների կիրառումից։ 

Պաշտպանն առանցքային համարում, նախ, որ հատկապես պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվությամբ մոտենան իրենց կողմից հնչեցվող հանրային խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին։ Ապա՝ որ Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք կարևորի հասարակական կյանքում բոլորի հավասար ինտեգրումը ու նպաստի դրա հետ կապված գործընթացների պատշաճ իրացմանը: 

Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժող, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։

Նախորդ Լուրը

Լավրովը կմեկնի Թուրքիա. օրակարգում է նաև Հարավային Կովկասը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Այլ Լուրեր

Հայաստան

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026
Անվտանգություն

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը (Տեսանյութ)

06/04/2026
Արցախ

Ստեփանակերտի Մայր տաճարը ենթարկվել է վանդալիզմի

06/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանից արտաքսված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին ձերբակալել են Բաքվում

06/04/2026

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026

Իրանը մերժում է կարճաժամկետ հրադադարը

06/04/2026

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը (Տեսանյութ)

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)