05-12-2025 / 00:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի և Ադրբեջանի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ԱԳ փոխնախարար

2025/06/02 12:01
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Հարավային Կովկաս, Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքները, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմա-Աթայի հռչակագրով։ 

Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։  

«Մենք հետևողականորեն հանձնառու ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես գիտեք Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանը պատրաստ է ստորագրել և հետագայում վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում»,-հայտարարել է Վահան Կոստանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը Սյունիքի մարզում անցկացնելը ևս խաղաղության ու համագործակցության հստակ ուղերձ է պարունակում։ «Կայուն խաղաղության գրավական է նաև տնտեսական փոխկապակցվածությունը և տարածաշրջանային համագործակցությունը, որը նպաստելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերին։ Մեր նպատակն է ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն՝ դարպասները, իսկ սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Սա է առաջ շարժվելու մեր տեսլականը, և այս միջոցառումը Սյունիքում դրա խոսուն վկայությունն է»,- մանրամասնեց Կոստանյանը։

Նա հավելեց, որ վերը նշվածի համատեքստում Հայաստանի կողմից առաջարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի ու երկրի անմիջական ու լայն տարածաշրջանի հարևանների միջև հաղորդակցությունների զարգացումը։ 

Նախորդ Լուրը

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ բանակցությունների համար

Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ն դեռևս երաշխիքներ չի տվել պատժամիջոցների վերացման վերաբերյալ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ. ԱՄՆ-ն դեռևս երաշխիքներ չի տվել պատժամիջոցների վերացման վերաբերյալ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)