07-04-2026 / 09:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ԱԳՆ շենքերից մեկին, Իրանը թիրախավորել է «Բեն Գուրիոն» օդանավակայանը

2025/06/16 10:34
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը հարվածել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն երկրի արտաքին գերատեսչության շենքին Իսրայելի հասցրած հարվածն անվանել է «միտումնավոր և դաժան»։

«Հարվածի հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ իմ գործընկերներից մի քանիսը, որոնք տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժման։ Սա ևս մեկ բացահայտ ռազմական հանցագործություն է, որն Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ շարունակական և համակարգված ագրեսիայի մաս է կազմում», – ասել է Խաթիբզադեն։

Իր հերթին, Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվում գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանը։ Mehr գործակալությունը տարածել է հարվածի տեսանյութը։

The Times of Israel պարբերականն էլ հաղորդում է, որ իրանական հրթիռների հարվածներից Հայֆայում, Կիրյաթ Գաթում և Իսրայելի հարավային մի շարք շրջաններում ութ մարդ է տուժել։ 

Իսրայելի բանակը հայտնել է, որ հունիսի 13-ից ի վեր կալանել է իրանական 100-ից ավելի անօդաչու թռչող սարք, մյուսները տեղ չեն հասել կամ խոցվել են Հորդանանի կողմից։ Հունիսի 15-ին, ըստ իսրայելական ուժերի, Իրանից արձակված տասնյակ ԱԹՍ-ներ են խոցվել։

Նախորդ Լուրը

Իրանը մահապատժի է ենթարկել «Մոսադ»-ի լրտեսին

Հաջորդ Lուրը

Իսրայելի Պնախարարը սպառնացել է Թեհրանի բնակիչներին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելի Պնախարարը սպառնացել է Թեհրանի բնակիչներին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)