Մայր Աթոռում իրավիճակը շարունակում է լարված մնալ. իրավապահները փորձում են ձերբակալել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Մայր տաճարի զանգերը անդադար ղողանջում են: Հոգևորականներից մեկը ռադիոկայանին ասել է, որ սա օգնության կանչ է:
Մայր Տաճարի մոտ հավաքվածները պատրաստվում են շրջափակել Վեհարանի բոլոր մուտքերը, որպեսզի թույլ չտան իրավապահներին տանել Աջապահյանին: Նրանք այս պահին աղոթք են հնչեցնում:






