Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնաբերել և ձերբակալել են նախորդ ամիս սպանված
ԻՊ առաջնորդ Աբու Բաքըր Ալ-Բաղդադիի քրոջը՝ Ռասմիա Ավադին։
Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից արված հայտարարության համաձայն, Ալ-Բաղդադիի
քրոջը ձերբակալել են նախօրեին՝սիրիական Աազազ քաղաքում։ Ավադի հետ միասին ձերբակալվել
են նաև նրա ամուսինը և հարսը։
ԻՊ-ի առաջնորդի քրոջ ձերբակալության լուրը հաստատել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի
հանրային կապերի վարչության պետը՝ Ֆահրեթթին Ալթունը։