03-04-2026 / 11:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեռք է բերվել շրջադարձային պայմանավորվածություն, որից հրաժարումը օգտավետ չԷ կողմերից որևէ մեկին․ ՀՀ վարչապետ

2025/08/09 10:58
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահերն ու Խաղաղության համաձայնագրի հարցում ԱՄՆ-ի ներգրավվածությունն ակնհայտ են դարձնում, որ ձեռք է բերվել շրջադարձային նշանակությամբ պայմանավորվածություն, որից հրաժարումը օգտավետ չի կարող լինել կողմերից որևէ մեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնից ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ Խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է խախտվել։ Համաձայնագրի նախաստորագրումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը՝ Հայաստանի վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով։ 

«Այդ հարցը կարելի է տալ ցանկացած պայմանավորվածության և ցանկացած պայմանագրի նկատմամբ, բայց այսօրվա հռչակագրի ստորագրման տրամադրությունը, իմ հայտարարությունները, նախագահ Թրամփի հայտարարությունները, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, կարծում եմ՝ խոսում են մթնոլորտի որոշակի փոփոխության մասին։ Ստացվեց այնպես, որ հայաստանցի լրագրողի նմանատիպ հարցին նախագահ Ալիևը պատասխանեց, ու ես իսկապես ոչինչ չունեի ավելացնելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նկատեց՝ համաձայնությունը ձեռք է բերվել տևական բանակցությունների արդյունքում, և կողմերը համաձայնեցրել են այն տեքստը, որը համապատասխանում է իրենց ղեկավարած երկրների շահերին։ Փաշինյանն ընդգծեց՝ խաղաղության այս համաձայնագիրը հաջողություն է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ տարածաշրջանի համար։ 

«Եթե մի բան համարում ենք հաջողություն, ինչի՞ հրաժարվել դրանից, ի՞նչ նպատակի համար։ Եթե պիտի հրաժարվեինք, ինչո՞ւ էինք հասնում այս փուլին։ Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ՀՀ-ն հնարավորություն է ունենում Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ ՀՀ-ն ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցնցին՝ դեպի ՌԴ, Իրան, կենտրոնական Ասիա, Չինաստան․․․ Իհարկե, կարող է հարց հնչել, որ այսօր էլ Ադրբեջանն ունի երկաթուղային կապ, բայց այս նախագծով ահռելի տարանցիկ բեռներ են անցնելու, և դա ահռելի եկամուտներ է բերելու թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Ես կարծում եմ՝ պետք է այս հենքի վրա ամենօրյա աշխատանք իրականացնենք, որպեսզի այս իրադարձությունն իսկապես դառնա պատմական։ Դժվար եմ պատկերացնում հետդարձի շահագրգռվածությունը․ հանուն ինչի՞»,- նկատեց ՀՀ վարչապետն ու շեշտեց՝ երկու կողմերը հիմա շատ ոգևորված պետք է զբաղվեն պայմանավորվածությունների իրագործմամբ և նախագծերի իրականացմամբ։

Նախորդ Լուրը

Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ով է ապահովելու Թրամփի ուղու անվտանգությունը

Հաջորդ Lուրը

Խաղաղությունն այլևս իրականություն է․ ԱԽ քարտուղար

Այլ Լուրեր

Միջազգային

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են բախnւմները

03/04/2026
Հայաստան

Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Եվրոպայի լավագույն ծանրորդների անվանակարգերում

03/04/2026
Հայաստան

Ապրիլի 1-ից արգելվում է ՌԴ-ից 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի տեղափոխումը ԵԱՏՄ երկրներ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Խաղաղությունն այլևս իրականություն է․ ԱԽ քարտուղար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են բախnւմները

03/04/2026

Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Եվրոպայի լավագույն ծանրորդների անվանակարգերում

03/04/2026

Ապրիլի 1-ից արգելվում է ՌԴ-ից 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի տեղափոխումը ԵԱՏՄ երկրներ

03/04/2026

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)