07-07-2026 / 16:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Օվերչուկը հաջորդ շաբաթ ՌԴ-ում կհանդիպի ադրբեջանական կողմի հետ

2025/08/15 13:21
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ կքննարկի Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես հաջորդ շաբաթվա վերջին նաև հանդիպում ունեմ ադրբեջանական կողմի հետ։ Մենք այդտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը (խմբ.՝ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը)։ Այնպես որ, շարժ կա», – ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում։ 

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որն աշխատում է երեք երկրների ղեկավարների եռակողմ հռչակագրի իններորդ կետի իրականացման ուղղությամբ և մանրամասն քննարկել է ապաշրջափակման բոլոր նրբությունները։

«Հետևաբար, մենք, իհարկե, հետաքրքրված ենք իմանալ, թե որքանով են կողմերը առաջ շարժվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկված հարցերի լուծման գործում: Որոշ նրբություններ ազդում են Ռուսաստանի Դաշնության շահերի վրա Հարավային Կովկասում, առաջին հերթին՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման տեսանկյունից: Այդ պատճառով մենք շատ հետաքրքրված կլինենք լսել՝  արդյոք լուծումներ են գտնվել այդ նրբությունների առումով», – ընդգծել է նա:

ՌԴ փոխվարչապետը նաև հայտնել է, որ մոտ ապագայում սպասում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան։ 

Բացի այդ, Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան՝ քննարկելու ԵԱՏՄ-ում Հայաստանի աշխատանքներին առնչվող հարցեր։ 

Նախորդ Լուրը

Ալիևը AZAL-ի ինքնաթիռի կործանումը միտումնավոր հարձակում չի համարում

Հաջորդ Lուրը

Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանը հայտնել է Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ-ի հարձակման մասին

07/07/2026
Անվտանգություն

Դամասկոսում պայթյուններ են եղել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր Էմանուել Մակրոնը.Տեսանյութ

07/07/2026
ԱՄՆ

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Զելենսկու և Ալ Շարաայի հետ

07/07/2026
Հաջորդ Lուրը

Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը հայտնել է Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ-ի հարձակման մասին

07/07/2026

Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը խորանում է․ բենզինի հերթերում բախումներ են տեղի ունենում

07/07/2026

Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները. Լուսանկարներ

07/07/2026

Դամասկոսում պայթյուններ են եղել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր Էմանուել Մակրոնը.Տեսանյութ

07/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)