Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մասնակցել է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը, որի ընթացքում խոսել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին:
«Այսօր մենք աննկարագրելի ուրախություն և հպարտություն ենք զգում Զանգեզուրի միջանցքի դռները մինչև վերջ բացելու և Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի շինարարության մեկնարկի կապակցությամբ, որը Հարավային Կովկասում կբերի խաղաղության և բարօրության նոր դարաշրջան»։
Նախարարի ելույթի հիմնական շեշտադրումները․
-Երկաթգիծը հանդիսանում է Զանգեզուրի միջանցքի առանցքային բաղադրիչը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։
-Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա թյուրքական պետությունները կապող հիմնական երթուղի, կծառայի նաև որպես էներգետիկ և լոգիստիկ կամուրջ թյուրքական աշխարհի միջև։
-Զանգեզուրի միջանցքը կբացի նոր առևտրային ուղի Կասպից և Միջերկրական ավազանների միջև, և կամրապնդի Եվրասիայի մատակարարման ցանցը։
-Զանգեզուրի միջանցքի բացմամբ Թուրքիայի ռազմավարական նշանակությունը կշարունակի աճել։ Այն Թուրքիան կվերածի ոչ միայն տարանցիկ երկրի, այլև տարածաշրջանային զարգացման և համագործակցության կենտրոնի։
-Միջանցքը կստեղծի անխափան տրանսպորտային շղթա Ասիայի, Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի միջև։ Մինչդեռ փոխադրման ժամանակն ու ծախսերը կնվազեն, առևտրի ծավալը և ներդրումները կաճեն։
-Միջին միջանցքի բեռնափոխադրման հզորությունը նույնպես կաճի այս միջանցքի շնորհիվ։
-Երկաթգծի կառուցման համար հատկացվել է շուրջ 110 միլիարդ թուրքական լիրա, այդ թվում՝ 2,4 միլիարդ եվրո արտաքին վարկ։
-Նոր գիծը նախատեսված է դառնալու ոչ միայն լոգիստիկ, այլև տնտեսական զարգացման խթան՝ ապահովելով արտարժույթի հոսք և ներդրումների աճ։
-Կունենա 224 կմ երկարություն՝ երկկողմանի, էլեկտրիֆիկացված և ամբողջությամբ հագեցած ժամանակակից ազդանշանային համակարգերով։ Այն կունենա 5 հիմնական թունել, 19 «բաց-փակ» թունել, 3 ուղանցույց, 10 կամուրջ, 144 ստորգետնյա անցում, 27 վերգետնյա անցում և 480 ջրատար խողովակ։
-Այսօր սովորական մի երկաթուղու հիմնարկեքը չենք դնում, այլ նաև միևնույն ժամանակ սկսում ենք Թուրքիան Հայաստանը և Ադրբեջանը կապող մի կամրջի՝ Չինաստանից Եվրոպա ձգվող, Ասիայի և Եվրոպայի միջև սոցիալ-տնտեսական կապերը ամրապնդող պողպատե միջազգային կապի կառուցումը:
-Այս նախագիծը միջազգային խաղաղության և բարօրության համար ճանապարհային քարտեզ է: Զանգեզուրի միջանցքը կամրապնդի Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև տնտեսական համագործակցութունը , տարածաշրջանային խաղաղությունը:
-Միջանցքը կարագացնի Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության աճին նպաստող սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը :
-Զանգեզուրի միջանցքը, Կասպյան տարածաշրջանը, Միջին Ասիան, Ադրբեջանը, Հայաստանը Թուրքիային կապող սոցիալ-տնտեսական աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կապող երկաթուղային ցանցի ընդլայնումը հիմք է ստեղծում տարածաշրջանային և համաշխարհային առևտրի վրա դրական ազդեցության համար:
-Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Հայաստանի ու Ադրբեջանի հատվածների շինարարությամբ , Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչմամբ Չինաստանից մինչև Անգլիա ձգվող միջազգային առրևտրային կապուղին ավելի արդյունավետ կդառնա:








