Օգոստոսի 22-ի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրավոր ուղերձ է հղել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի հիմնարկեքի արարողության շրջանակներում:
Իր ուղերձում նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը հաջողությոն կբերի Թուրքիայի և տարածաշրջանի համար:
Նշելով, որ այս գիծը, որը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր տրանսպորտային կապ և կծառայի որպես կամուրջ Թուրքիայի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև, Էրդողանը ասել է․ «Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի շինարարությամբ, Զանգեզուրի անցման երկաթուղային գծի միջոցով Ադրբեջանը կկապվի մեր Հարավարևելյան և Միջերկրածովյան շրջանների հետ, այսինքն՝ Կասպից ծովի ավազանը՝ Միջերկրածովյան ավազանի հետ։ Այսպիսով տարածաշրջանային համագործակցությանը և զարգացմանը հզոր թափ կհաղորդվի»։
Նշելով, որ անցման բացումը կավելացնի Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի շրջանների արտադրությունն ու արտահանումը, կզարգացնի տրանսպորտային ենթակառուցվածքները և կնպաստի Միջերկրականի զբոսաշրջային ներուժի հետագա ամրապնդմանը,
Էրդողանը նշել է․ «Նույն կերպ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային ցանցի ընդլայնումն էլ չափազանց դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի վրա։ Մաղթում եմ , որ մեր երկրի և տարածաշրջանի համար մեծ կարևորություն ունեցող Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթգիծը հաջողություն բերի։








