28-09-2025 / 15:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Նեթանյահուի հայտարարությունը

2025/08/28 12:41
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի արած հայտարարությանը:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ Հայոց ցեղասպանությունը նախ որակվում է որպես «1915-ի դեպքեր», ապա սեփական ցեղասպանական գործողությունները քողարկելու մեղադրանք է հասցեագրվում Նեթանյահուի վարչակազմին։

«Նեթանյահուն, ով դատվում է Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության մեջ իր ունեցած դերակատարման համար, փորձում է քողարկել իր և իր կառավարության կողմից իրականացված հանցագործությունները»։

Թուրքայի ԱԳՆ-ն համարում է, որ Նեթանյաուհի արած հայտարարությունը չի համապատասխանում պատմական և իրավական փաստերին։

Բացի այդ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Իսրայելի վարչապետի նման քայլը բնութագրել է որպես «անցյալում եղած ցավալի դրվագները քաղաքական դրդապատճառներով շահագործելու փորձ»: 

Հիշեցնենք, որ «The Times of Israel» պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Հայկական ծագումով ամերիկացի լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն ի պատասխան ասել էր.

«Կարծում եմ՝ մենք ճանաչել ենք: Քնեսեթը նման բանաձև է ընդունել» (նման օրենսդրություն դեռևս օրենքի ուժ չի ստացել):

Հաջորդիվ պատասխանելով այն հարցին, թե ինչու ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը, նա պատասխանել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

2016-ի օգոստոսին Քնեսեթի կրթության, Մշակույթի և սպորտի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության թեմայով նիստ է գումարում, որի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ ասվում է. «Հանձնաժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:

Ermenihaber.am

Նախորդ Լուրը

Երուսաղեմի հայ համայնքը պատրիարքարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել

Հաջորդ Lուրը

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Այլ Լուրեր

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

26/09/2025
Վրաստան

Վրաստանի իշխանությունները կխուսափեն Զելենսկու հետ բանավիճելուց․ Կոբախիձե

26/09/2025
Թուրքիա

Թուրքիան և ԱՄՆ-ն կհամագործակցեն միջուկային էներգիայի ոլորտում

26/09/2025
Հաջորդ Lուրը

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

26/09/2025

Վրաստանի իշխանությունները կխուսափեն Զելենսկու հետ բանավիճելուց․ Կոբախիձե

26/09/2025

Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների ոլորտում դրական հետագիծ է պահպանել

26/09/2025

Թուրքիան և ԱՄՆ-ն կհամագործակցեն միջուկային էներգիայի ոլորտում

26/09/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)