19-11-2025 / 17:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նեթանյահուի հայտարարությունը կապ չունի ՀՀ-ի ու հայ ժողովրդի շահերի հետ․ Փաշինյան

2025/08/28 15:26
Հայաստան, Քաղաքականություն

Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունն ընդհանրապես կապ չունի ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հայտարարությանը:

«Ընդհանրապես, սա այն իրավիճակն է, որ այս թեմայի հետ մենք պետք է առերեսվենք: Պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր իրականության, մեր պետության շահերի և մեր ժողովրդի շահերի հետ ընդհանրապես որևէ կա չունի: Մենք ուզում ենք, որ Հայոց ցեղասպանությունը լինի ուղղակի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտված ինչ-որ մի բա՞ն: Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք: Էլի եմ ասում՝ մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա:

Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հիմա եկեք անդրադառնանք և գույքագրենք, թե հայ ժողովուրդը, ՀՀ-ն ի՞նչ են շահել դրանից, ի՞նչ ենք մենք ստացել դրանից: Այսինքն՝ մեր նպատակը մեր նահատակներին աշխարհաքաղաքական առևտրի մեջ որպես վճարամիջոց օգտագործելու հնարավորություն տա՞լն է ուրիշներին»,- նկատեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ միջազգային գործընկերների հետ խոսել է այս թեմայով, փորձել է նույնիսկ հասկանալ որոշ երկրների ղեկավարների դիրքորոշումը հարցի վերաբերյալ, թե ինչու են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչ մոտիվացիայով, և ըստ նրա՝ հիմնական մոտիվացիան եղել է քաղաքական ընտրություններին ավելի շատ ձայներ ստանալը, ինչը, ըստ վարչապետի, կապ չունի ՀՀ ժողովրդի շահերի հետ:

Հիշեցնենք, որ օրերս Իսրայելի վարչապետը հարցազրույց էր տվել ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդին, որի ժամանակ վերջինս հարց է տվել, թե ինչու Նեթանյահուն չի ճանաչում հայերի և ասորիների ցեղասպանությունը: Իսրայելի վարչապետը պատասխանել էր. «Կարծում եմ՝ ճանաչել ենք»: Հաղորդավարի դիտարկմանը, թե Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը՝ Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր արեցի դա»:

Նախորդ Լուրը

Իսրայելը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանը ևս ձգտում է «անկախացման»

Այլ Լուրեր

Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանը ևս ձգտում է «անկախացման»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025

Մարի Կույումջյանի «Երկրպագություն» օպերան առաջադրվել է 2026 թ․ GRAMMY մրցանակի

19/11/2025

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)