07-07-2026 / 01:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կրետե կղզում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես

2025/09/05 11:52
Հասարակություն

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Կրետե կղզու Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես։

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, հունական ուղղափառ եկեղեցու, Հունաստանի խորհրդարանի, Կրետե կղզու տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսի բացմանը խոսք ունենալով դեսպան Տիգրան Մկրտչյանը հակիրճ ներկայացրել է ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վահե Գաբրիելյանի կողմից նկարահանած լուսանկարների ցուցահանդեսի նախապատմությունը, որը 500-ից ավել լուսանկարներով և ընդարձակ նկարագրությամբ և բազմալեզու հրատարակմամբ լույս է տեսել Երևանում երկու հատորով ավելի վաղ, իսկ 2023 թթ-ին առաջին անգամ 50 ընտրված լուսանկարների ցուցահանդեսով ներկայացվել է Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից Աթենքում։

Դեսպանը նշել է, որ առաջիկա օրերին Կրետեի հայկական եկեղեցում սպասվում են մի շարք կարևոր միջոցառումներ, հատկապես Սուրբ Հովհաննես Մկրտչի սուրբ մասունքների զետեղումը, ինչը հազարավոր այցելուներ է ապահովելու։ Վերջիններս հնարավորություն կունենան միաժամանակ ծանոթանալու նաև հայկական նյութական և ոչ նյութական մշակութային հարուստ և բացառիկ ժառանգությանը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղղությամբ։ Ցուցահանդեսի պաշտոնական ներկայացմանը հաջորդել է հայկական ազգային տարազներով տիկնիկների ցուցահանդեսի բացումը և դրանց ներկայացումը Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից։

Նախորդ Լուրը

Ի՞նչ է անում Հայաստանը գերիների հարցով․ ԱԳՆ-ի պարզաբանումը ՍիվիլՆեթին

Հաջորդ Lուրը

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքական դասագրքերում «Հայկական հարց» տերմինը կդառնա «Հայկական անհիմն պնդումներ»

06/07/2026
Հայաստան

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026
Թուրքիա

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Հաջորդ Lուրը

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

06/07/2026

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստվում է Վրաստանի վերաբերյալ կոշտ բանաձև ընդունել

06/07/2026

«Համաս»-ը լուծարել է Գազայի կառավարման մարմինը՝ իշխանության փոխանցման ճանապարհ բացելով տեխնոկրատների կոմիտեին

06/07/2026

17 տարվա դադարից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Թուրքիա. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Էրդողանը

06/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)