23-05-2026 / 06:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

COP-17 համաժողովը կանցկացվի «Մերիդիան» կենտրոնում

2025/09/11 13:03
Հայաստան, Հասարակություն

Գործադիրը սեպտեմբերի 11-ի նիստում հավանության արժանացրեց Կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: 

«Այդ նպատակով «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ–ի հետ ՀՀ կառավարությունը կկնքի ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր։ Միջոցառումը բարձր մակարդակով ապահովելու նպատակով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում և 5775.0 մլն դրամը կուղղվի «COP 17» համաժողովի կազմակերպմանը։ Գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա` ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար»,- գրել է նախարարը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել են «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ դիտարկելու կենտրոնի ենթակառուցվածքների և ծառայությունների մատչելիությունն ու համապատասխանությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, կենտրոնի շենքային, նախագծային և ինժեներատեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալու համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մասնագիտական առաջարկներին։

COP-17 համաժողովը Հայաստանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:

Նախորդ Լուրը

Թուրքիայի ԱԳՆ․ «Տարածաշրջանային հակամարտությունները պահանջում են տարածաշրջանային լուծումներ»

Հաջորդ Lուրը

Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Gentleman Inter» մրցանակին

Այլ Լուրեր

Հայաստան

Նեպալում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

22/05/2026
ԱՄՆ

ՀՀ դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

22/05/2026
Ադրբեջան

Իրանի խորհրդարանի պատգամավորը կոչ է արել վերագործարկել Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղին

22/05/2026
Հաջորդ Lուրը

Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Gentleman Inter» մրցանակին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)