15-09-2025 / 20:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հվ. Կովկասում խնդիրների լուծման համար կարևոր պայման է «տարածաշրջանին տեր լինել»․ Թուրքիայում ՌԴ դեսպան

2025/09/15 11:54
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

2017 թ․-ից Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովն ավարտում է աշխատանքները։ Նոր նշանակման վայր՝ Ուզբեկստան մեկնելուց առաջ թուրքական Hürriyet-ի հետ զրույցում նա նաև Մոսկվայի տեսնակյունից գնահատել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Լուրջ և հետաքրքրություն արթնացնող որոշ հարցերի պատասխանները տալու է պատմությունը։ Հարավային Կովկասում բավականին բարդ և հակասական գործընթացներ են տեղի ունենում, որոնցում և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան կարևոր և դինամիկ դեր են շարունակում խաղալ։ Մոսկվան և Անկարան հավասարապես հետաքրքրված են այս տարածաշրջանում կայունության ու բարօրության դաշտ ձևավորելու հարցում և աջակցում են բոլոր ջանքերին, որոնք ներդրում են ապահովում այստեղ անվտանգության հաստատմանը և փոխշահավետ համագործակցության ձևավորմանը։ Դրա հիմքը պետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հիման վրա Հայաստան-Ադրբեջան կարգավորումը (հիշեցնեմ, որ այս գործընթացն սկսվել է Ռուսաստանի աջակցությամբ և կենտրոնական դերով 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ընդունմամբ)։ Պայմանագիրը դեռևս չի ստորագրվել և առայժմ միայն նախաստորագրվել է»,-ասել է դեսպանը։

Նրա խոսքով, Հարավային Կովկասում խնդիրների լուծման համար կարևոր պայման է «տարածաշրջանին տեր լինել» (regional ownership) կոչվածը․ այսինքն որոշում կայացնելու և դրանք կիրառելու գործընթացների իրականացումը լինի նախ և առաջ տարածաշրջանի երկրների կողմից՝ մոտ հարևաններ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի աջակցությամբ։ Արտատարածաշրջանային դերակատարների մասնակցությունը չպետք է առաջացնի նոր բաժանարար գծեր։ Դա միաժամանակ ներառում է նաև այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։

Երխովն անդրադարձել է նաև Սյունիքով անցնող «Դոնալդ Թրամփի ճանապարհին»՝ նշելով, որ այս պահին քննարկվող սցենարների և նախագծերի մասին դեռևս շատ մանրամասներ չգիտեն։

«Սյունիքի շրջանով անցնող այսպես կոչված «Դոնալդ Թրամփի ճանապարհը» ներառյալ՝ այս հարցում շատ խոսակցություն և անգամ ասեկոսեներ կան։ Այս կետում պետք է հայտնեմ, որ այս պահին քննարկվող սցենարների և նախագծերի մասին դեռևս շատ մանրամասներ չգիտենք։ Ո՞վ, ի՞նչ, ինչպե՞ս և ե՞րբ հարցերի նման այստեղ անորոշ շատ բան կա, չափազանց շատ հարցական նշան կա։ Կարևոր է նաև հասկանալ, թե ԵԱՏՄ-ի ընդհանուր մաքսային գոտուն Հայաստանի անդամակցությունն այդ երկրի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների տեսանկյունից ինչպես կարող է ազդել այս ամենի վրա»,-հավելել է Երխովը։

Նախորդ Լուրը

ԵՄ-ին միանալու համար թեկնածու երկրները պետք է դիմեն. Հայաստանի դեպքում դա տեղի չի ունեցել. Մարագոս

Հաջորդ Lուրը

Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում

Այլ Լուրեր

Իրան

Արարատ Միրզոյանը և Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

15/09/2025
Հայաստան

Հայաստանում կանցկացվի «Armenia AirFest» փառատոնը

15/09/2025
Թուրքիա

Կատարում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

15/09/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արարատ Միրզոյանը և Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

15/09/2025

Հայաստանում կանցկացվի «Armenia AirFest» փառատոնը

15/09/2025

Կատարում հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

15/09/2025

Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում կհանդիպի Հռոմի Պապի հետ

15/09/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)