16-07-2026 / 13:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը բանակցում է նոր չվերթների բացման ուղղությամբ

2025/09/15 13:34
Հայաստան, Հասարակություն, Տնտեսություն

Հայաստանը բանակցում է նոր չվերթների բացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ այդ բանակցությունների առանցքում նաև Գյումրիից չվերթների ավելացման հարցն է։ 

«Ինչպես գիտեք, շուտով Գյումրիից «Վիզ Էյր» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու դեպի Կիպրոս։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում այս ավիաընկերությունը կհայտնի նաև Գյումրիից դեպի Իտալիա թռիչքներ իրականացնելու մասին»,-ասաց Լուսինե Գևորգյանը։ 

Նրա խոսքով՝ բանակցում են նաև հայկական ավիափոխադրողի հետ, որպեսզի այն նույնպես Գյումրիից չվերթներ ունենա։ Լուսինե Գևորգյանն ընդծեց, որ Գյումրիից այս նոր չվերթներն ակտիվացնելու է Հայաստանի հյուսիսային հատվածը՝ Շիրակի մարզին հատուկ փորձառնություններով։

«Ակտիվ բանակցում ենք նաև Երևանից մի շարք այլ քաղաքներ նոր ուղղություններ բացելու հարցի շուրջ։ Մասնավորապես Երևան-Լոնդոն ուղղությամբ թռիչքներ իրականացնելու հարցն է մեր օրակարգում։ Դրանից բացի, եվրոպական այլ ուղղություններ ևս»,-ասաց Լուսինե Գևորգյանն՝ ընդգծելով, որ տարվում են աշխատանքներ հեշտացնելու ոչ միայն Հայաստանից, այլև դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների հնարավորությունները։

Նախորդ Լուրը

Հայաստանի համար զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաներն անսահմանափակ են․ Փաշինյան

Հաջորդ Lուրը

Փաշինյան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

16/07/2026
Թուրքիա

«Հայաստանի տուրօպերատորներին հրավիրում ենք Դիարբեքիր»․ Մեհմեթ Քայա

15/07/2026
Հայաստան

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են

15/07/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյան. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կառավարությունը TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման

16/07/2026

Զախարովա․ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների վերաբերյալ

16/07/2026

Հորդանանը խոցել է Իրանի արձակած ութ հրթիռ

16/07/2026

Ղալիբաֆ. Իրանը գոյաբանական պատերազմի մեջ է

16/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)