27-08-2026 / 07:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Haaretz. Կատարից հետո Թուրքիան կարող է դառնալ  Իսրայելի հաջորդ թիրախը

2025/09/18 12:18
Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Կատարից հետո Թուրքիան կարող է դառնալ  Իսրայելի հաջորդ թիրախը: Այդ մասին հայտնել է իսրայելական Haaretz լրատվամիջոցը:

Ըստ իսրայելական պարբերականի՝ Թուրքիայի ու Իսրայելի միջև շարունակվող լարվածության ֆոնին լայնածավալ պատերազմի հավանականություն կա: Այդ պարագայում ըստ պարբերականի՝ տարածաշրջանում ուժային բալանսը կտրուկ կփոխվի:

Հրապարակման համաձայն՝՝ թուրք-իսրայալեկան հարաբերություններն ավելի սրվեցին Իսրայելի վարչապետի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած վերջին հայտարարությունը:

Հիշեցնենք, որ անցած ամիս Իսրայելի վարչապետը հարցազրույց էր տվել ամերիկացի փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդին, որի ժամանակ վերջինս հարց է տվել, թե ինչու Նեթանյահուն չի ճանաչում հայերի և ասորիների ցեղասպանությունը: Իսրայելի վարչապետը պատասխանել էր. «Կարծում եմ՝ ճանաչել ենք»: Հաղորդավարի դիտարկմանը, թե Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել ցեղասպանությունը՝ Նեթանյահուն պատասխանել էր. «Ես հենց նոր արեցի դա»:

Ըստ աղբյուրի՝ նման հռետորաբանությունն ավելին է,  քան պարզապես շոու, երբ Թուրքիայի ու Իսրայելի ղեկավարները պարբերաբար հանդես էին գալիս հրապարակային մեղադրանքներով։

Իսրայելի ու Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի թատերաբեմ կարող է դառնալ Սիրիան, որի հարցում երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են, հատկապես այդ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Թուրք-իսրայելական հնարավոր պատերազմի համար թատերաբեմ կարող է դառնալ նաև Միջերկրական ծովի ավազանը, որտեղ թուրքական նավատորմը կարող է հարձակվել Իսրայելի ծովային էներգետիկ ենթակառուցվածքների վրա:

Հիշեցնենք, որ իսրայելական օդուժն այսօր հրթիռակոծել էր Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքը, որտեղ այդ պահին խորհրդակցություն էին անցկացնում «Համաս» շարժման ղեկավարները։ «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Դոհայում առնվանզ հինգ պայթյուն է հնչել։

Նախորդ Լուրը

Կառավարությունը հաստատեց Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլան

Հաջորդ Lուրը

Պաղեստինի նախագահը կմեկնի Թուրքիա

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԿԳ նախարարը հայտնել է՝ հայկական դպրոցներում ՀՀ քաղաքացի աշակերտների վերաբերյալ նոր կարգավորում չկա. Ակոս

26/08/2026
Հայաստան

Հայաստանը քայլեր չի անում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբինյան

26/08/2026
Իրան

Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

26/08/2026
Հաջորդ Lուրը

Պաղեստինի նախագահը կմեկնի Թուրքիա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026

Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

26/08/2026

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)