06-04-2026 / 02:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Դատարանը պարտավորեցրել է վերանայել Իսրայել F-35-ների պահեստամասերի արտահանման լիցենզիան

2025/10/03 16:06
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Նիդերլանդների գերագույն դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցրել է վերանայել Իսրայել F-35 կործանիչների պահեստամասերի արտահանման ներկայիս կասեցված լիցենզիան՝ ի պատասխան այն մտահոգությունների, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային իրավունքի խախտմամբ, հաղորդում է Associated Press-ը։

Գերագույն դատարանը որոշել է, որ Հաագայի վերաքննիչ դատարանը գերազանցել է իր լիազորությունները, երբ 2024 թվականի փետրվարին արգելեց F-35-ի պահեստամասերի մատակարարումը Իսրայելին՝ մտահոգություններ հայտնելով, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային իրավունքի խախտմամբ։ Այս որոշումը կառավարությանը դրդեց դադարեցնել արտահանումը։

Դատարանի որոշմամբ, կառավարությունն այժմ վեց շաբաթ ունի լիցենզիան վերանայելու համար։

Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ Իսրայելը շարունակում է իր ավերիչ հարձակումը Գազայում և Նիդեռլանդներում քաղաքական փոփոխությունների շրջանում, երբ հոկտեմբերի 29-ին նշանակված են ազգային ընտրություններ, իսկ ներկայիս կառավարությունը ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում է։ 

Գործը սկզբնապես հարուցվել է 2023թ․ վերջին։ Մարդու իրավունքների հոլանդական երեք կազմակերպություններ պնդում էին, որ F-35-ի մասերի փոխանցումը Նիդեռլանդներին դարձնում է Իսրայելի կողմից Գազայում կատարված հնարավոր պատերազմական հանցագործությունների մեղսակից։ Հաագայի շրջանային դատարանը սկզբում մերժել է արգելքը, սակայն 2024թ․ փետրվարին վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է Նիդեռլանդների կառավարությանը դադարեցնել F-35 կործանիչների պահեստամասերի մատակարարումը Իսրայել։

Նախորդ Լուրը

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան

Հաջորդ Lուրը

Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղազախստանի ԱԳ նախկին և ներկա նախարարների հետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հարավային Կովկաս

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026
Անվտանգություն

Թեհրան․ «Պատերազմը կշարունակվի մինչև թշնամու անխուսափելի ու մշտական նվաստացումը»

02/04/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղազախստանի ԱԳ նախկին և ներկա նախարարների հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)