26-07-2026 / 00:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Amnesty International».ՄԻԵԴ-ը ապացուցել է Ադրբեջանի դատական համակարգի մասնակցությունը Իսմաիլովայի դեմ արշավին

2020/05/08 10:51
Ադրբեջան, Կարևոր, Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել ի օգուտ Ադրբեջանի իշխանությունների դեմ բողոք ներկայացրած ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմաիլովայի։

ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել ապահովել Իսմաիլովայի՝ անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքի իրացումը, ինչը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածին։

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության՝ Հարավային Կովկասի հարցերով մասնագետ Նատալիա Նոզաձեն հայտարարել է, որ ՄԻԵԴ-ն իր որոշմամբ ապացուցել է ադրբեջական իշխանությունների թելադրմամբ դատական համակարգի մասնակցությունը Իսմաիլովայի դեմ արշավին և ընդհանրապես երկրում խոսքի իրավունքի խախտումներին։ «Բացի այն, որ Խադիջա Իսմաիլովան երկար պատժաչափ է կրել՝ կեղծ մեղադրանքների հիման վրա, նա նաև երկար տարիներ իշխանությունների կողմից հետապնդումների է ենթարկվել, ինչպես նաև՝ խախտվել է նրա անձնական կյանքի գաղտնիությունը, իսկ իշխանամետ մամուլում նրա դեմ արշավ է իրականացվել», – նշել  է Նոզաձեն։

«Amnesty International»-ի ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ամբողջության կատարել ՄԻԵԴ-ի վճիռը․ այն է՝ Իսմաիլովային վճարել սահմանված փոխհատուցումը, պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտման մեջ բոլոր մեղավորներին, ինչպես նաև՝ դադարեցնել դատական համակարգում իշխանության չարաշահումները։

Նշենք, որ սա ՄԻԵԴ-ի երրորդ վճիռն է՝ ի օգուտ Խադիջա Իսմաիլովայի։ 2020թ․ փետրվարին ՄԻԵԴ-ը սահմանել էր, որ Իսմաիլովան 2015թ․ դատապարտվել է 7․5 տարվա ազատազրկման (այդ պատիժն ավելի ուշ կրճատվել էր՝ հասցվելով 3 տարվա)՝ նրան լռեցնելու և լրագրողական գործություն կատարելու համար պատժելու նպատակով։ Իսկ 2019թ․ հունվարին կայացված ՄԻԵԴ-ի վճռով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր էին ճանաչվել Իսմաիլովայի անձնական կյանքի անձեռնամխելիությունը և խոսքի ազատության իրավունքը խախտելու մեջ։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ը վճռել է Սաուդյան Արաբիայից դուրս բերել «Patriot» ԶՀՀ համակարգերը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում լրագրողին ծեծի են ենթարկել՝ պետկառույցին ուղղված քննադատական տեսանյութի համար

Այլ Լուրեր

Իրան

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026
Անվտանգություն

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

24/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում լրագրողին ծեծի են ենթարկել՝ պետկառույցին ուղղված քննադատական տեսանյութի համար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

24/07/2026

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

24/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)