20-04-2026 / 08:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբիայում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ

2020/05/08 13:20
Անվտանգություն, Թուրքիա, Մերձավոր Արևելք

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում, որտեղ գտնվում են Թուրքիայի և Իտալիայի դեսպանատները, «Գրադ» տեսակի հրթիռներով հարձակում է տեղի ունեցել։ Թուրքական աղբյուրները պնդում են, որ հարձակման հետևում կանգնած են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի ուժերը։ 

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարությունը հայտարարություն է հրապարակել, համաձայն որի՝ հարձակման հետևանքով սպանվել է 3 քաղաքացի։ Սպանվածներից 2-ը անվտանգության աշխատակիցներ են։ Եվս 4 մարդ վիրավորվել է։  Հաղորդվում է, որ բացի մարդկային կորուստներից կան նաև նյութական կորուստներ։ 

Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին: Հաֆթարը նշել էր, որ դուրս է գալիս 2015-ին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:

Նախորդ Լուրը

Թուրքիան սկսել է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերի շահագործումը

Հաջորդ Lուրը

Թուրքական զինուժը վեցերորդ անգամ անջատել է Խասակե քաղաքի ջրամատակարարումը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի և ՌԴ-ի միջև խորհրդատվական ծրագիր է ստորագրվել

18/04/2026
ԱՄՆ

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026
Ադրբեջան

«Հույս ունենք, որ թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից թռիչքներ կիրականացվեն նաև Գյումրիի ուղղությամբ»․ Փաշինյան

18/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքական զինուժը վեցերորդ անգամ անջատել է Խասակե քաղաքի ջրամատակարարումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի և ՌԴ-ի միջև խորհրդատվական ծրագիր է ստորագրվել

18/04/2026

CENTCOM. ԱՄՆ շրջափակման հետևանքով 23 նավ ստիպված է եղել հետ դառնալ

18/04/2026

Tasnim. Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին

18/04/2026

Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ վերահսկողությունը

18/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)