03-02-2026 / 21:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳ նախարարը գերիների հարցի չլուծված լինելը կապում է Ադրբեջանի հետ երկարամյա թշնամանքի պատմության հետ

2025/10/27 15:15
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Հասարակություն

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքին՝ մի շարք հումանիտար խնդիրներ շարունակում են չլուծված մնալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։  

«Երբ խոսում ենք խաղաղության ինստիտուցիոնալացման և բարիդրացիական հարաբերությունների հաստատման մասին, պետք է նշենք, որ կան հարցեր, որոնք այս պահի դրությամբ լուծված չեն կամ դժվարությամբ են լուծվում։ Եվ այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը»,-ասաց Միրզոյանը։ 

Նախարարն ընդգծեց, որ գերիների խնդիրը, ինչպես նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը մնում են առաջնային ուղղություններ՝ որպես բարդ, բայց լուծելի խնդիրներ։ 

«Եթե հարցնեք իմ մասնավոր դիրքորոշումը, դա մեծ խոչընդոտ է, որի բարդությունը նաև կոնֆլիկտի բնական օբյեկտիվ հետքն է։ Դրա հարթման ուղղությամբ դեռ պետք է գործադրվեն ջանքեր»,-ասաց Միրզոյանը։

Նա հավելեց, որ խնդիրը կապված է նաև երկու հասարակությունների միջև ձևավորված անվստահության և երկարամյա թշնամանքի պատմության հետ։

«Դա երկու հասարակությունների միջև միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումն է՝ հաշվի առնելով նաև թշնամանքի և արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջև»,- ասաց Միրզոյանը։ 

Արտաքին գործերի նախարարը վստահեցրեց, որ Հայաստանը հետևողական է լինելու բոլոր հումանիտար հարցերի լուծման և խաղաղ, համագործակցային միջավայրի ձևավորման հարցում։ 

«Հավատալով Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ և համագործակցային մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությանը՝ քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»,- եզրափակեց Միրզոյանը։

Նախորդ Լուրը

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների 13-րդ հանդիպմանը

Հաջորդ Lուրը

«Վրացական երազանքի» քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ. հանձնակատար

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

«Վրացական երազանքի» քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ. հանձնակատար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)