05-04-2026 / 15:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ն միջուկային անվտանգության համար ԵՄ-ից կստանա 5 մլն եվրո

2025/10/30 15:17
Հայաստան

Կառավարությունը հոկտեմբերի 30-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդմանը, որի շրջանակներում Հայաստանին կհատկացվի 5 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցություն՝ մի շարք կարևոր հիմնախնդիրներ լուծելու նպատակով:

«2011 թվականի «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո հաշվարկվել են գոյություն ունեցող ատոմակայանների ռիսկային խնդիրները, և ըստ դրա կազմվել են սթրես թեստեր, թե հավանական վթարների դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ, և հերթով այդ խնդիրների լուծման համար հատկացվում են միջոցներ: 5 մլն եվրո համաձայնագիրը վերաբերում է արդեն վթարի դեպքում առաջացած ջրածնին վերաբերմունք ցույց տալուն»,- նշել է Խուդաթյանը:

Նախարարը նաև նշել է, որ Կառավարության հավանությանն արժանացած փաստաթուղթը 2024 թվականին ընդունված համաձայնագրի շարունակությունն է, որով Հայաստանին նշված նպատակի համար արդեն հատկացվել է 12․9 մլն եվրո՝ ուղղված ջրածնով պայմանավորված վթարների կառավարմանը: 5 մլն եվրո գումարի մի մասով սարքավորում է ձեռք բերվելու, որն իրականացնում է ջրածնի այրում: Այն տրամադրվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանին։

Նախորդ Լուրը

Թուրքիայի հետ սահմանի բացումը ժամանակի հարց է․ Փաշինյան

Հաջորդ Lուրը

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Կիպրոսում

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Կիպրոսում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)