«Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ», – նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողվին ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս։
Նախարարը նշել է, որ կողմերի միջև նույնիսկ համաձայնություն չկա այն հարցում, թե արդյոք Հայաստանի կամ Ադրբեջանի Սահմանադրությունը, որը, ըստ նրա, կարող է պարունակել Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող դրույթներ, պետք է ներառվի բանակցային օրակարգում։







