02-07-2026 / 15:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Որքան կտևի վիզաների ազատականացման գործընթացը ՀՀ քաղաքացիների համար. մանրամասնել է ԵՄ պաշտոնյան

2025/11/05 14:19
Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը բաց գործընթաց է և կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ծրագիրը լիարժեք իրականացվի և բոլոր բարեփոխումները հասնեն իրենց նպատակին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։ 

«Այն կտևի այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի բարեփոխումների նպատակները հասնեն իրենց հանգրվանին։ Ինչպես նախարարը (խմբ. նկատի ունի ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին) նշեց, Հայաստանում մեծ բարեփոխումներ են իրականացվելու տարբեր ոլորտներում, և դրանք պետք է նպաստեն գործողությունների ծրագրի հաջող իրականացմանը»,– ասաց Լուխները։ 

Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Հայաստանը երկուստեք հանձնառու են ապահովելու, որ գործընթացը լինի ոչ միայն արագ, այլև որակյալ: 

Լուխները նշեց, որ հաջորդ փուլում հայկական իշխանությունները պետք է պաշտոնապես արձագանքեն վիզաների ազատականացման շրջանակներում ԵՄ-ի կողմից փոխանցված գործողությունների ծրագրին, իսկ ԵՄ-ն կուղարկի համապատասխան փորձագիտական խմբեր՝ տեղում գնահատելու իրավիճակը տարբեր ուղղություններով։ 

«Մեր մասնագիտական խմբերը կմեկնեն Հայաստան՝ տարբեր բլոկերով ուսումնասիրելու իրավիճակը և կազմելու առաջընթացի զեկույցներ։ Ծրագիրը բաղկացած է երկու փուլից․ առաջինը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին և իրավական ակտերի ընդունմանը, իսկ երկրորդը՝ դրանց գործնական կիրառմանը»,-ընդգծեց Լուխները։

Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունները արդեն նկատելի արագությամբ են իրականացրել մի շարք առանցքային բարեփոխումներ, մասնավորապես՝ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը ԵՄ-ում գնահատվել է որպես հաջողված քայլ։ 

«Քանի որ Հայաստանի իշխանությունները արդյունավետ և արագ են աշխատել կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ուղղությամբ, մենք արդեն կարող ենք ակնկալել դրա գործարկումը հաջորդ տարվա սկզբին։ Մյուս բաղադրիչները վերաբերում են օրենսդրական մակարդակին և լինելու են ընթացիկ գործընթացներ, որոնց իրականացմանը մենք հանձնառու ենք տալ շարունակական ընթացք»,- եզրափակեց նա։ 

Նախորդ Լուրը

Կխնդրեի չօգտագործել «միջանցք» տերմինը. ՀՀ արտգործնախարար

Հաջորդ Lուրը

Կոստանյանը և Կատարի ԱԳ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները

Այլ Լուրեր

Միջազգային

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

02/07/2026
Թուրքիա

Իգդիրում նոր ճանապարհ են նախագծում՝ հաշվի առնելով Հայաստանի հետ հնարավոր բեռնափոխադրումները

02/07/2026
Կարևոր

ԵՄ շուկան կբացվի Հայաստանի գյուղմթերքի և խմիչքների արտահանման համար. Եվրոպական հանձնաժողովի նախագահ

02/07/2026
Հաջորդ Lուրը

Կոստանյանը և Կատարի ԱԳ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

02/07/2026

Իգդիրում նոր ճանապարհ են նախագծում՝ հաշվի առնելով Հայաստանի հետ հնարավոր բեռնափոխադրումները

02/07/2026

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անվտանգությունը կապահովեն 56 հազար ուժայիններ

02/07/2026

Իրանը կմասանկցի 2026-ի Ասիական խաղերին

02/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)